Վարչապետ. Խոսքի ազատությունն անբաժանելի է իրավական պետության գաղափարից
16/10/2014 13:12

Վարչապետ. Խոսքի ազատությունն անբաժանելի է իրավական պետության գաղափարից

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ հայ մամուլի օրվա առթիվ: Այս մասին հայտնում են Կառավարությունից՝ տրամադրելով շնորհավորական ուղերձը:

«Հայ մամուլի հարգելի ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ:
Հայ մամուլը սկզբնավորվել է առաջին հայկական ամսագրի՝ «Ազդարար»-ի լույսընծայմամբ, որի 220-րդ տարեդարձն այսօր մենք բոլորս նշում ենք հատուկ հպարտությամբ:

Մամուլի և խոսքի ազատությունն անբաժանելի է իրավական պետության գաղափարից և ժողովրդավարական հասարակության պարտադիր բաղադրիչ է: Ուրախ եմ, որ հայ մամուլն իր անգնահատելի դերակատարությունն է ունեցել և շարունակում է ունենալ Հայոց պետականության ամրապնդման, բարեփոխումների իրականացման, Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման գործում:

Օգտվելով առիթից՝ իմ երախտագիտությունն եմ հայտնում հայ մամուլի բոլոր ներկայացուցիչներին այս ասպարեզում կատարած մեծ ծավալի աշխատանքի համար:

Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ հաջողություն ձեր աշխատանքում, ազատություն ձեր գործունեության մեջ և ձեր կարևոր առաքելության արժանի իրականացում:
 

Վարչապետ. Խոսքի ազատությունն անբաժանելի է իրավական պետության գաղափարից