Ն. Զոհրաբյան. Հաջորդ հանրահավաքի առանցքային դրվագը Ծառուկյանի ելույթն է
16/10/2014 18:19

Ն. Զոհրաբյան. Հաջորդ հանրահավաքի առանցքային դրվագը Ծառուկյանի ելույթն է

«Ցանկացած հարց քննարկելի է, ներառյալ՝ բոյկոտը, որը ևս քաղաքական գործիք է: Բայց այս պահին թույլ տվեք մեր նախաձեռնությունները նախապես չբացահայտել»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է երկուշաբթի օրը մեկնարկող ԱԺ քառօրյա նստաշրջանի ժամանակ Եռյակը դիմի բոյկոտի:

Ն.Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Եռյակն այսօր  չի քննարկել հրապարակված Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, քանի որ այն օրակարգում ներառված չի եղել:

Ինչ վերաբերում է Եռյակի հետագա քայլերին, ապա պատգամավորը նշեց, որ ԱԺ ոչ իշխանական երեք ուժերը առաջ են գնալու սթափ, սառը ու կշռադատված քայլերով և չեն ենթարկվելու որևէ սադրանքի, քանի որ հստակ պատկերացնում են ժողովրդի պահանջները:

Ն. Զոհրաբյանը նաև նշեց, որ հոկտեմբերի 24-ին նախանշված հանրահավաքի առանցքային դրվագը լինելու է Գագիկ Ծառուկյանի ելույթը: Ինչ վերաբերում է երեք ուժերի առաջնորդների հնարավոր հանդիպմանը, ապա, ըստ Զոհրաբյանի, այս պահի դրությամբ այդ հարցում հստակություն չկա:

 

Ն. Զոհրաբյան. Հաջորդ հանրահավաքի առանցքային դրվագը Ծառուկյանի ելույթն է