Լևոն Տեր-Պետրոսյանը չի ծանոթացել հայեցակարգին. Դ. Հարությունյան
17/10/2014 13:14

Լևոն Տեր-Պետրոսյանը չի ծանոթացել հայեցակարգին. Դ. Հարությունյան

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր նման պնդում անող պետք է կարողանա հայեցակարգի մեջ հայտնաբերել համապատասխան հատված, որը նման մտահոգության տեղիք է տալիս: Կարծում եմ նաև՝ ժամանակն է, որ քաղաքական ուժերը լուրջ հետևեն այդ փաստաթղթին և եթե կան թերություններ` այդ մասին բարձրաձայնեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով ընդդիմության քննադատություններին:

Հարությունյանի հավաստմամբ` ակնհայտ է, որ հայեցակարգը բավականին «եփված» է և արժանի է լուրջ մասնագիտական ու քաղաքական քննարկման:

Անդրադառնալով Լևոն Տեր- Պետրոսյանի այն հայտարարությանը, թե միայն հիմարը կարող է պնդել, որ Սահմանադրական բարեփոխումներն արվում են ի շահ ժողովրդի, Դ.Հարությունյանը նախ նկատեց, որ ցանկացած լուրջ քննարկման ժամանակ եթե լսում ես ընդամենը գնահատական, և ոչ թե բովանդակային քննադատություն, ապա դա խոսում է հենց այդ գնահատականի արժեքի մասին, ապա շարունակեց. «Եթե լսում ես նմանատիպ մեղադրանքներ, ապա այդ մեղադրանքները կարելի է հնչեցնել ցանկացած փաստաթղթի վերաբերյալ, անգամ ծանոթ չլինելով այդ փաստաթղթի բովանդակությանը: Ցավով եմ նշում, բայց ՀՀ առաջին նախագահը ոչ թե չի ծանոթացել այդ փաստաթղթին, այլև նման խնդիր չի էլ դրել իր առջև, դրա համար էլ հնչեցրել է նման գնահատական»,- շեշտեց Դ.Հարությունյանը` ավելացնելով նաև, որ դեռ կլինեն քաղաքական գործիչներ, որոնք կշարունակեն քննադատել Սահմանադրական բարեփոխումները:
 

Լևոն Տեր-Պետրոսյանը չի ծանոթացել հայեցակարգին. Դ. Հարությունյան