.jpg)
Թուրքիայում փակվեց կոռուպցիայի գործը, որում շրջանառվում էր Էրդողանի անունը
Թուրքիայի դատախազությունը որոշել է դադարեցնել երկրի ղեկավար շրջանակներում կոռուպցիայի գործի հետաքննությունը, որը հանգեցրել էր 3 նախարարների պաշտոնանկությանը: Այս մասին հայտնում է BBC-ին:
Ընդհանուր գործով անցնում էր 53 հոգի, բայց քննությամբ հնարավոր չի եղել բավարար ապացույցներ ձեռք բերել:
Կորուպցիոն սկանդալը բարձրացել էր այս տարվա գարնանը, երբ երկու նախարարների որդիներին մեղադրվեցին կաշառակերության մեջ:
Թուրքիայի ներկայիս նախագահ, իսկ այդ ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ սկանդալը անվանեց իրեն պաշտոնից հեռացնելու միջոց:
Նրա հրամանով աշխատանքից ազատվեցին մի քանի դատախազներ: Բացի այդ նա փորձեց արգելափակել բոլոր սոցիալական ցանցերն ու ինտերնետային հարթակները, որտեղ կարող էր տեղեկատվություն տարածվել այս գործի մասին:
2013 թ.-ին ոստիկանությունը այս գործով ձերբակալեց Ներքին գործերի, էկոնոմիկայի և շրջակա միջավայրի հարցերով նախարարների որդիներին:
Համացանցում հայտնվեց նաև ձայնագրություն, որտեղ քաղաքական գործիչը և իր որդին քննարկում են, թե ինչպես ազատվել խոշոր չափի գումարից:
Նախորդող հրապարակում՝ Ս. Հացպանյան. Թուրքիայի վարչապետի կոռուպցիոն սկանդալը ուղղորդված է ԱՄՆ-ից