500 մլն դրամ` սրտի անհետաձգելի վիրահատությունների համար
03/11/2014 19:09

500 մլն դրամ` սրտի անհետաձգելի վիրահատությունների համար

Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման համար կհատկացվի 500 մլն դրամ:  Այս մասսին տեղեկացնում է առողջապահության նախարարության կայքը:

ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկմանը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտնեց, որ կյանք փրկող այս ծրագրից կօգտվեն այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն եղել սրտի անվճար վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում: Արմեն Մուրադյանը կարևորեց նաև արտասահմանյան առաջավոր կլինիկաների փորձի ուսումնասիրման նպատակով բժիշկների գործուղումների ծրագիրը, որի համար կհատկացվի 36 միլիոն դրամ:

«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է արտասահմանյան առաջավոր կլինիկաներում վերապատրաստել սրտաբաններ, ուռուցքաբաններ, արյունաբաներ և ճառագայթային բժշկական մասնագետներ: Նշված գումարով նախատեսվում է պատրաստել 12-13 մասնագետների»,- ընդգծել է առողջապահության նախարարը:

500 մլն դրամ` սրտի անհետաձգելի վիրահատությունների համար