.jpg)
ԱԳՆ. Անտեսել ինքնորոշման իրավունքը, նույնն է, ինչ հակադրվել էվոլուցիային
Ինքնորոշման իրավունքի իրագործումը կարող է կանխարգելել հակամարտությունները: Դուրս գալ կամ անտեսել ինքնորոշման իրավունքը, նույնն է, ինչ հակադրվել էվոլուցիային: Այս մասին այսօր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա անդրադաձավ ՄԱԿ-ի փորձագիտական զեկույցին, որի եզրակացության մեջ նշված է՝ շատ հակամարտությունների լուծման անհնար է հասնել անտեսելով ինքնորոշման իրավունքի իրագործումը:
«Մենք դա մշտապես ընդգծում ենք՝ ինքնորոշման իրավունքի իրագործումը չի կարող կոնֆլիկտների պատճառ լինել, այլ հակառակը: Ինքնորոշման իրավունքի իրականցման խոչընդոտումը հիմք է ստեղծում կոնֆլիկտների համար»,- ասաց Էդվարդ Նալբանդյանն՝ ավելացնելով.
«Չի կարող մի երկիր, որտեղ պաշտպանվում են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, դուրս գալ ինքնորոշման դեմ: Ինքնորոշման իրավունքի մերժումը նոր խնդիրների, հիմնախնդիրների, նոր հակամարտությունների պատճառ կարող է լինել»,- ասաց ՀՀ արտգործնախարարը: