07/11/2014 18:38
Հայկ Կյուրեղյանը հրաժարվեց ոտքի կանգնել. Ես չեմ հարգում այս մարմինը
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համանքների ընդհանուր իրավասության դատարանում Հայկ Կյուրեղյանի գործով դատավարության ժամանակ ամբաստանյալը հրաժարվեց ոտքի կանգնել դատավորի ներս մտնելիս:
Նրան սատարելու համար դահլիճի առաջին շարքերում նստածներից ոմանք ևս նստեցին:
Դատավոր Արմեն Բեկթաշյանը ասաց, որ ոտքի չկանգնելու դեպքում նրանց դուրս կհրավիրի, ինչին ի պատասխան ամբաստանյալ Հ. Կյուրեղյանը բացատրեց, որ ինքը չի կանգնում, քանի որ սա «համարում է ինքնակոչ կառավարության դատարան, որը ենթարկվում է ինքնակոչ կառավարության պահանջին»։
«Սա ռեժիմի դատարանն է, դատարանների 90 տոկոսում տեսել եմ ոչ թե արդարադատության իրականացում, այլ արդարադատության բռնաբարում։ Ես չեմ հարգում այս մարմինը»,- ասաց Հ. Կյուրեղյանը։
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ ներկա չէր Հ. Կյուրեղյանի փաստաբան Արա Զաքարյանը, իսկ Հ. Կյուրեղյանը պնդում էր նիստն անցկացնել առանց նրա:
Նախորդող հրապարակում՝ Հայկ Կյուրեղյանի գործով դատավարությունը սկսվեց