.jpg)
Արտակ Զաքարյան. Խորհրդարանը հայտնվել է անհասականալի ու բարդ իրավիճակում
Այսօր Ազգային ժողովում չընդունվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ԼՂՀ-ն ճանաչելու վերաբերյալ նախագիծը:
Մինչ քվեարկությունը սկսվելը` ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:
Պատգամավորը հայտարարեց նաև, որ հերթական անգամ, ԱԺ օրակարգում այս նախաձեռնության հայտնվելով, Խորհրդարանը հայտնվել է անհասականալի ու բարդ իրավիճակում:
«Այս նախաձեռնությունը պետք է լինի 131 պատգամավորի նախաձեռնությամբ,ովքեր բոլորը պետք է կողմ քվեարկեն»,- ասաց նա` հավելով, որ երբ դրա անհրաժեշտությունը լինի, քվերակությունը պատշաճ կերպով կկազմակերպվի: