Նորանշանակ դեսպան. Նախագահ Օլանդը 2015-ի ապրիլի 24-ին կայցելի Հայաստան
12/11/2014 13:27

Նորանշանակ դեսպան. Նախագահ Օլանդը 2015-ի ապրիլի 24-ին կայցելի Հայաստան

«Ես գոհ եմ, որ ինձ բաժին է հասել ակտիվացնելու հայ-ֆրանսիական հարաբերությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Նորանշանակ դեսպանը նաև գոհունակություն հայտնեց, որ նշանակվել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. «Հայաստանը Ֆրանսիայի համար կարևոր երկիր է, երկրի որի հետ վաղուց համագործակցում ենք»:

Ինչ վերաբերում  է երկու երկների հարաբերություններին, ապա դեսպանն ընդգծեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա է ամենաբարձր մակարդակի քաղաքական երկխոսություն:

«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ լինելու է Հայաստանում»,-  ասաց դեսպանը:

Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի երկխոսությունը, դիվանագետի խոսքով,  ոչ միայն քաղաքական է, այլ նաև առկա է տարբեր ոլորտներում:

«Թեև Ֆրանսիան ՌԴ-ից հետո երկրորդ ներդրողն է ՀՀ-ում, սակայն  տնտեսական հարաբերություններում համագործակցությունը զիջում է քաղաքական ոլորտում գրանցված բարձր մակարդակին»,- ասաց ՀՀ-ում նորանշանակ դեսպանը:

Նորանշանակ դեսպան. Նախագահ Օլանդը 2015-ի ապրիլի 24-ին կայցելի Հայաստան