.jpg)
Ջոն Հեֆֆերն. ԱՄՆ-ն կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանմանը
Հայաստանը ոչ թե անվտանգություն սպառող, այլ անվտանգություն ապահովող երկիր է: «Հայաստան-ՆԱՏՕ. անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» շրջանակներում Հայաստանում անցկացվող «ՆԱՏՕ-ի
շաբաթ» խորագրով միջոցառման ժամանակ, անդրադառնալով ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններին, ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:
Դեսպանին զարմացրել է, երբ երեք տարի առաջ ժամանելով Հայաստան` տեսել է, թե ինչ սերտ համագործակցություն է ծավալում Հայաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ:
«Դա բեղուն և փոխշահավետ համագործակցություն է»,- ասաց դիվանագետը՝ կարևորելով ՀՀ խաղաղապահների գործունեությունը ՆԱՏՕ-ի կողմից ծավալվող խաղաղապահ առաքելությունների շրջանակներում:
Դեսպանը խոսեց նաև Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման մասին՝ նշելով, որ ԱՄՆ-ը կողմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանմանը:
«Կարծում եմ, որ դա ճիշտ մոտեցում է: Մենք կողմ ենք, որ այս ձևաչափը պահպանվի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորությանը, Ջոն Հեֆֆերնն ասաց, որ խաղաղապահներ, այնուհանդերձ, ինչ-որ փուլում պետք է տեղակայվեն, սակայն. «Ամբողջ հարցն այն է, թե ով պետք է իրականցնի այդ առաքելությունը»: