Եռյակի նիստն ավարտվեց. «Շատ բան է քննարկվել, բայց չեմ կարող մանրամասնել»
12/11/2014 16:17

Եռյակի նիստն ավարտվեց. «Շատ բան է քննարկվել, բայց չեմ կարող մանրամասնել»

Շատ բան է քննարկվել, բայց այս պահին չեմ կարող ասել: Եռյակի նիստի ավարտից հետո այս մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել եռյակի հերթական նիստը, որտեղ, ըստ նախատեսվածի, պետք է քննարկվեին օրկարգային կարևորագույն հարցեր: 

Ռուբեն Հակոբյանը հավաստիացրեց. «Եռյակն իր աշխատանքները շարունակում է նույն ձևաչափով»:

Լրագրողի հարցին, թե բացառո՞ւմ է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, պատգամավորը պատասխանեց. «Այդ հանդիպման մասին պետք է պաշտոնական հայտարարություն լիներ: Իմ տեղեկություններով` ոչ Նախագահ Սարգսյանն է պաշտոնապես այդ մասին հայտարարել, ոչ էլ` Գագիկ Ծառուկյանը»,- ասաց նա` ընդգծելով, որ հանդիպումները սովորաբար հասատատում կամ հերքում են կողմերը:

Դիտարկմանը, թե  դա կուլիսային հանդիպում էր, Ռ. Հակոբյանը հավելեց. «Այսօր անդրկուլիսային այնքան բան է կատարվում: Կարող եմ ենթադրության մակարդակի այնքան բան ասել, որ իրականության հետ որևէ աղերս չունի»:

Ի դեպ, եռյակն իր հետագա անելիքների հետ կապված այս հանդիման ժամանակ որևէ վերջնական որոշում չի կայացրել, իսկ հաջորդ հանդիպման մասին կհայտարարվի վաղը: 

Եռյակի նիստն ավարտվեց. «Շատ բան է քննարկվել, բայց չեմ կարող մանրամասնել»