18/11/2014 13:01
Եռյակի նիստը նախատեսված է վաղը
Մինչ լրագրողները անհամբեր սպասում են Եռյակի հայտարարությանը, թե երբ կլինի հաջորդ նիստը, մեր աղբյուրները փոխանցում են, որ այն կկայանա վաղը:
Aysor.am-ի աղբյուրների փոխանցմամբ` ԱԺ ոչ իշխանական երեք ուժերը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հերթական աշխատանքային հանդիպումը կանցկացնեն վաղը՝ ժամը 11-ին:
Նիստը, հավանաբար, կկայանա ՀԱԿ խմբակցությունում:
Ըստ նախնական պայմանավորվածության` եռյակը անդրադարձ կանի նաև Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած հռչակագրի նախագծին:
Նշենք, որ վերջին նիստից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, որ համատեղ հանրահավաքի հարցը մնում է օրակարգում և հաջորդ հանդիպումներում, որոնք կլինեն ավելի հաճախակի, կանդրադառնան դրան:
Հավելենք նաև, որ ըստ շրջանառվող լուրերի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Երևանի քաղաքապետարան դեկտեմբերի 5-ին, 6-ին, 7-ին հանրահավաքներ անցկացնելու մասին իրազեկում է ներկայացրել, իսկ դեկտեմբերի 10-ի համար Ազատության հրապարակաը «բռոնյա» է արել ՀԱԿ-ը: