19/11/2014 10:01
Ղարաբաղյան հարցի չի լուծվում Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայության պատճառով
Ղարաբաղյան հարցի չլուծվելու պատճառն Արևմուտքի ու Ռուսաստանի միջև առկա դիմակայությունն է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Չավուշօղլուն հիշեցրել է, որ վերջին շրջանում Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները դարձյալ սրված են:
«Ինչո՞ւ Ղարաբաղյան հարցը չի լուծվում: Քանի որ գոյություն ունի Ռուսաստան-Արևմուտք դիմակայություն: Ռուսաստանն ու Արևմուտքը պետք է դասեր քաղեն անցյալից, և հասկանան, թե ինչի կարող է հանգեցնել «սառը պատերազմը»»,-հայտարարել է Չավուշօղլուն:
Նա նշել է, որ թեև Բեռլինի պատը փլուզվել է, սակայն քարերը դեռևս իրենց տեղերը չեն գտել և մարդկանց գիտակցության մեջ դեռ քանդված չեն: ««Սառը պատերազմը» դեռ շարունակվում է գիտակցություններում: Վերջին շրջանում դա ավելի զգալի է»,-ասել է թուրք արտգործնախարարը: