22/11/2014 18:32
Զինվորի օրագիր. Սիրտս դմփաց, մատս զգույշ դրեցի ձգանին ու գը՜մփ...
Aysor.am-ը ներկայացնում է դիրքապահ զինվորի օրագրից ևս մեկ հատված:
***
Զինվորի օրագիր
Շարքային Հայկ Մինասյան, Արցախի սահմանապահ N զորամաս
Մաս 7. Զինվորի զենքի մասին
Հիմա մի շատ լավ բան եմ ուզում պատմեմ:
Ուրեմն ես մանկուց զենք ու ընդհանրապես ռազմական ամեն բան շատ եմ սիրել: Դե հիմա պատկերացրեք, ոնց եմ սպասել զենք ստանալուս օրվան: Արդեն իմ դասակում էի ու մեկ էլ մի օր մեզ շարեցին ու ասեցին` գնում եք զենք ստանալու:
Զենքի պահեստը դիմացի բլրի վրա ա: Արագ տեղ հասանք: Մեկը մյուսի հետևից քերված փայտերով ԱԿ-ներ էին հանում: Զենքը զենքի հետևից, մեկ էլ մի հատ ԱԿ դուրս եկավ ու... սեր առաջին հայացքից:
Մուգ գույնի պլաստմասե կոթով ԱԿ ու ընդհանրապես ամբողջ զենքը լավ մուգ գույնի: Աչքս դրեցի վրան ու հետո կցելու ժամանակ հենց էդ էլ վերցրեցի: Մաքրեցի, փոկը փոխեցի:
Երբ առաջին անգամ բարձրացանք կրակայինի, ինձ շատ հետաքրքիր էր ոնց ա կրակելու...
Զենքերի մի մասը ծուռ կրակեց ու վախ ընկավ սիրտս:
Պառկեցի, մատս դրեցի, զատվոռը քաշեցի... փափու՜կ եկավ-գնաց: Նշան բռնեցի, սիրտս դմփաց:
Մինչև մյուս դմփոցը կլինի մատս զգույշ քաշեցի ու գը՜մփ...Մեխանիզմը շատ փափուկ աշխատեց ու 350մ-ի վրա թիրախը պառկեց:
Տենց դարձավ ամենալավ զենքը վաշտում:
Մի անգամ մաքրելուց նայեցի ուշադիր ու զգացի, որ LD տառերի նման մի բանա քերած վրան: Առաջինը, որ միտքս եկավ էդ ճտին նայելուց «Little Devil»-ն էր ու տենց էլ կնքվեց անունը:
Հիշում եմ` դաժե օտպուսկից, որ հետ եկա` առաջինը մտա զինանոց, իրան տեսա ու կարոտս առա :)
Օրագրի նախորդ մասերը` Զինվորի օրագիր. Բանակային ընկերության մասին՝ նուրբ հարց ա
Զինվորի օրագիր. 20-ամյակիս նվերները՝ ծափեր ճաշարանի դիմաց ու մի հատ կոնֆետ
Զինվորի օրագիր. Բանակում անհնար ա գցել մի բան, ինչին մորդ մատերն են կպել
Զինվորի օրագիր. Մամ ջան, Ղարաբաղ եմ գնում. ամեն ինչ շատ լավ ա...
Զինվորի օրագիր. Իսկ դուք օրապահ կանգնե՞լ եք
Զինվորի օրագիր. Պատմություն զորամասային առաջին Նոր տարվա մասին