25/11/2014 10:38
Եռաբլուրում տեղի կունենա խոցված ուղղաթիռի անձնակազմի հուղարկավորությունը
Այսօր՝ ժամը 13:00-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա Ադրբեջանի կողմից ուսումնավարժական մարտավարության ժամանակ խոցված հայկական ուղղաթիռի օդաչուների՝ Սերգեյ Սահակյանի, Ազատ Սահակյանի և Սարգիս Նազարյանի հուղարկավորությունը։
Օդաչուներին կհուղարկավորեն զինվորական արարողակարգով:
Օդաչուների աճյունները Եռաբլուր կտեղափոխվեն Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցուց, որտեղ նախօրեին տեղի էր ունեցել նրանց հոգեհանգստի արարողությունը և քաղաքացիական և զինվորական հրաժեշտի արարողությունը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը խփվել էր նոյեմբերի 12-ին: ԼՂՀ զինված ուժերը դիմել են հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
Նախորդող հրապարակում՝ Երևանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում սկսվել է զոհված օդաչուների հոգեհանգստի արարողությունը