27/11/2014 21:01
Ահազանգ. «Զվարթնոց» օդանավակայանաում ռումբ է տեղադրված
Այսօր ժամը 20.09-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և «Զվարթնոց» օդանավակայանի պահպանության հատուկ հրշեջ ջոկատից 3 մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: