Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը չեն մասնակցի այսօրվա երթին. Մամուլ
10/12/2014 09:39

Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը չեն մասնակցի այսօրվա երթին. Մամուլ

«Հրապարակը» գրել է, որ  ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ըստ ամենայնի, չի մասնակցի Մարդու իրավունքների  պաշտպանության  միջազգային օրվան նվիրված  եռյակի երթին:  Մինչդեռ իր` «շարժումն ընթացքի մեջ լինելու» մասին վերջին  հաստատումներից հետո սա  առաջին զանգվածային միջոցառումն է լինելու,  որտեղ կարող էր ցրել «զադնի դնելու» վերաբերյալ  բոլոր խոսակցությունները:

«Ժողովուրդ» օրաթերթն էլ նշել է, որ ՀԱԿ առաջնոր Լևոն Տեր-Պետրոսյանը ևս  չի մասնակցելու երթին: