15/12/2014 18:37
Հիմա էլ ՀՀԿ-ն բոյկոտեց. ԱԺ արտահերթը տապալվեց
Քիչ առաջ ԱԺ-ում մեկնարկեց ոչ իշխանական ուժերի կողմից հրավիրված արտահերթ նիստը:
Նիստին մասնակցելու համար, սակայն, գրանցվել էին միայն ոչ իշխանական ուժերը. Հանրապետական խմբակցությունը նիստին չէր մասնակցում:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ թեև ոչ իշխանական ուժերը 44 ստորագրություն են հավաքել, բայց դահլիճում գտնվում էր 43 պատգամավոր:
«Խմբակցությունների 1.4-ի նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նիստ: Ես և փոխխոսնակը, թեև չենք ստորագրել, բայց մեզանից բացի դահլիճում է գտնվում 43 պատգամավոր. քվորում չկա: Հայտարարվում է 3 ժամ ընդմիջում»: