15/12/2014 17:59
ԱԺ ոչ իշխանական ուժերին հաջողվել է հավաքել անհրաժեշտ 44 ստորագրությունը
ԱԺ ոչ իշխանական ուժերին, այնուամենայնիվ, հաջողվել է հավաքել անհրաժեշտ 44 ստորագրությունը: Այս մասին լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ ոչ իշխանական ուժերը բոյկոտեցին կառավարության հրատապ արտահերթ նիստն ու դահլիճը լքեցին:
Նրանք պահանջում են արտահերթ նիստ հրավիրել վերջին շրջանում տեղի ունեցող բռնությունները քննարկելու կապակցությամբ:
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստը նախատեսված է ժամը 18-ին:
Հիեցնենք նաև, որ քիչ առաջ ԱԺ-ում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ եթե անգամ հաջողվի էլ ստորագրություն հավաքել, ինքն անձամբ այդ նիստին չի մասնակցելու: