15/12/2014 18:29
Եվրոպացի դիվանագետներին ներկայացվել է Արամ Մանուկյանի վրա հարձակման մանրամասները
Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամներ Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրք Լորենցի և քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեյ Դիդենկոյի հետ: Այս մասին հայտնում են ՀԱԿ լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում Կոնգրեսի ներկայացուցիչները եվրոպացի դիվանագետներին ներկայացրել են Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի և Հրազդանում Կոնգրեսի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիթոսյանի վրա կատարված հարձակումների հետ կապված մանրամասները:
Գնահատական է տրվել այս կապակցությամբ իշխանությունների կողմից տարածվող վարկածներին ու մոտեցումներին և ներկայացվել է Կոնգրեսի դիրքորոշումը վերջին շրջանի քաղաքական ահաբեկչությունների դրսևորումների վերաբերյալ: