15/12/2014 12:53
Իսկանդարյան. Անկարայի և Մոսկվայի միջև տեղի է ունենում թուրքական գամբիտ
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև այս պահին տեղի է ունենում շատ բարդ խաղ, որը ռուսական ԶԼՄ-ները անվանում են թուրքական գամբիտ: Ես չգիտեմ,կկառուցվի գազամուղը Ռուսաստանի և Թուրքիայի միջև, թե ոչ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով 2014թ.-ի հիմնական ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումները, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա կասկածում է, թե գազամուղը Սև ծովի հատակով կկառուցվի և կհասնի մինչև Թուրքիա:
«Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր, այդ թվում էներգետիկ: Վրաստանը չի ցանկանում հրաժարվել իր տարանցիկ երկրի կարգավիճակից»,- նշեց Ա. Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ այդ երեք երկրների միջև հարաբերությունների կառուցումը չի կարող էականորեն ազդել ղարաբաղյան գործընթացի վրա:
Անդրադառնալով աբխազական երկաթգծի վերաբացման հնարավորությանը՝ Ա. Իսկանդարյանը նշեց, որ աբխազական երկաթգծի բացումը տեղեկատվական փուչիկ է:
«Աբխազական երկաթգիծը բացի Հայաստանից ոք ոքի անհրաժեշտ չէ և կողմերը փորձում են ձեռք քաշել այդ նախագծից»,-հավելեց քաղաքագետը: