Եթե իշխանությունները համապատասխան միջոցներ չձեռնարկեն, սոցիալական բունտի հավանականությունը կմեծանա
23/12/2014 09:15

Եթե իշխանությունները համապատասխան միջոցներ չձեռնարկեն, սոցիալական բունտի հավանականությունը կմեծանա

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանում սոցիալական բունտի վտանգ կա՝ հաշվի առնելով նաև համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները:

Կարապետյանի կարծիքով, սոցիալական բունտը կբերի նաև համակարգային փոփոխությունների, «Սոցիալական հիմքի վրա համակարգային-քաղաքական փոփոխություններ կարող են լինել: Սոցիալական վիճակը այնքան կարող  է վատթարանալ, որը իր հերթին նոր համակարգի ձևավորման անհրաժեշտություն կբերի՝ բունտերի և խժդժությունների միջոցով»,- ասել է Կարապետյանը: Նա հավելել է, որ եթե իշխանությունները համապատասխան միջոցներ չանեն բունտերի հավանականությունը կմեծանա:

Եթե իշխանությունները համապատասխան միջոցներ չձեռնարկեն, սոցիալական բունտի հավանականությունը կմեծանա