23/12/2014 11:03
Առաջիկա օրերին սպասվում են թույլ տեղումներ
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-ի գիշերը շրջանների մեծ մասում, 23-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ` հիմնականում ձյուն, 23-ին ճանապարհների առանձին հատվածներում՝ մերկասառույց: 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 25-26-ին կբարձրանա 2-4 աստիճանով: Այս մասին տեղեկացնում են ՏԿԱԻ կայքից:
Երևանում դեկտեմբերի 23-ի գիշերը կա թույլ ձյան հավանականություն: 23-ի ցերեկը, 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: