23/12/2014 14:27
Է. Մարուքյան. Կարևոր փաստեր` Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրել է կարևոր փաստեր Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին.
«1. Արտաքին առևտրի ոլորտում Եվրամիությունը շարունակում է մնալ Հայաստանի թիվ մեկ գործընկերը:
2. Եվրամիությունը Հայաստանում խոշորագույն ներդրող է՝ ապահովելով Հայաստանում ներդրումների ծավալի 52 տոկոսը։
3. Եվրամիությունը Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանի ամենախոշոր դոնորն է»,- facebook-յան իր էջում գրառել է պատգամավորը:
Նշենք, որ այս հիշեցումը պատգամավորը, թերևս, գրառել է այսօրվա թիվ մեկ քաղաքական լուրի ֆոնին, այն է` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության համաձայնագիրը վավերացնող օրենքը: