23/12/2014 09:44
Մարտահրավերներին ընդառաջ
«168 Ժամը» գրել է. «2014 թվականն առանձնահատուկ տարի էր՝ փոփոխությունների իմաստով։ Շատերն արդեն իսկ այն անվանում են սառը պատերազմի վերսկսման տարի: Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը հասավ իր լարվածության գագաթնակետին:
Աշխարհաքաղաքական թոհուբոհը մեզ չշրջանցեց: «Կոմպլեմենտար» քաղաքականությունը, որն, իբր, վարում էինք վերջին տարիներին, վերջնականապես սպառեց իրեն, և հարկավոր էր ընտրել՝ հետագայում ում հետ ենք՝ Արևմուտքի՞, թե՞ Ռուսաստանի:
Մենք ընտրեցինք Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ): Սակայն իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ դժվար է ասել՝ հաջորդ Նոր տարին կդիմավորե՞նք որպես ԵՏՄ անդամ, թե՞ ոչ: Դեռևս միայն թղթի վրա գոյություն ունեցող այդ կառույցի ներսում նույնպես լուրջ հակասություններ են ի հայտ գալիս: Բելառուսն արդեն բազում առիթներով հակադրվել է Ռուսաստանին:
Երեկ Կիևում Ուկրաինայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Ղազախստանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ու կոչ է արել խաղաղ ճանապարհով կարգավորել երկրի արևելքում ստեղծված իրավիճակը: Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա Ռուսաստանի հետ այս երկրի հակասություններն ավելի են խորանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: