23/12/2014 12:30
Նախարար. 100 հազար քաղաքացի է մասնակից դարձել «կուտակայինին»
Շուրջ հարյուր հազար անձ մասնակցել է կուտակային կենսաթոշակային համակարգին: Այս մասին տարվա ամփոփիչ ասուլիսում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նրա խոսքով` դեռ շատ անելիք ունեն.
«Շատ կարևոր է առաջիկա ժամանակահատվածում մեր քաղաքացիներին ավելի լավ իրազեկել ու ավելի հանգամանալից ներկայացնել այս համակարգի առավելությունները»:
Իսկ եթե բարեփոխումն իրականացվեր ամբողջությամբ և լիներ պարտադիր, այլ ոչ կամավոր, ինչպես ներկայում է, ապա, նախարարի խոսքով, 100 հազարի փոխարեն շուրջ 250 հազար քաղաքացի մասնակից կլիներ համակարգին:
Նախարար Ասատրյանը ասաց նաև, որ անցնող տարին կենսաթոշակային բարեփոխումների ոլորտում կարելի է համար երկխոսության տարի: