23/12/2014 09:38
Ճգնաժամի առավելությունները՝ ըստ «Առավոտի»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Կարծում եմ, այն ճգնաժամը, որի մեջ մենք թևակոխում ենք [եկեք իրերն իրենց անունով կոչենք], տարբերվում 1998–ի և 2009-ի ճգնաժամերից: Այս մեկն ավելի համակարգային է և, եթե կարելի է այդպես ասել, ավելի «գաղափարական»: Տնտեսական խնդիրների առաջ են կանգնելու ինչպես վերը նշված, այնպես էլ մի շարք այլ հետխորհրդային երկրներ: Ըստ մասնագետների՝ կյանքի մակարդակը, մարդկանց իրական եկամուտները նվազելու են մոտ 20-30 տոկոսով: Դոլար առնել–ծախելն այստեղ չի օգնի՝ ոչ պետական, ոչ կորպորատիվ, ոչ էլ անձնական մակարդակներով:
Իսկ ինչը կօգնի: Նախևառաջ՝ ազնվորեն խոստովանել, թե ինչպիսին է մեր վիճակը: Նախորդ ճգնաժամի ժամանակ մենք փորձեցինք ղեկավարվել այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի դեղատոմսով՝ որքան քիչ խոսենք ճգնաժամի մասին, այնքան նա մեզ շրջանցելու է: Մենք, կարծես թե, համոզվեցինք, որ այդ դեղատոմսը չի օգնում: Այս անգամ եկեք ոչ մի բան չթաքցնենք և ինքներս մեզ չխաբենք
Ճգնաժամի առավելությունն այն է, որ հաղթելու են նրանք, ովքեր ճիշտ են մեկնաբանում իրավիճակը և, ըստ այդմ՝ էլ կառուցում իրենց հետագա գործունեությունները: Այս իրավիճակում ուժեղն ուժեղանում է, իսկ թույլը՝ թուլանում: «Ով ունի, նրան պիտի տրվի ավելիով, իսկ ով չունի, նրանից պիտի վերցվի ունեցած փոքր բաժինն էլ» [Մատթեոս 13; 12]: Հուսով եմ՝ հասկանալի է, որ խոսքը նյութական ունեցվածքի մասին չէ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: