23/12/2014 10:22
Տ. Մարգարյան. Թանկացումներ են եղել, բայց հանձնաժողովը պետք է հաշվարկներ կատարի
Եթե գները մինչև հունվարի վերջ իջնեն ու կայունանան` հանձանժողովը ըստ այդմ էլ որոշում կկայացնի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` անդրադառնալով վերջին օրերին խոսակցություններին, թե դոլարի արժեվորումը անխուսափելիորեն կբերի տրանսպորտի գնի թանկացման: Քաղաքապետն ասաց, որ տրանսպորտի սակագնի հանձնաժողովը մինչև ուսումնասիրությունները չավարտի ու որոշում չկայացնի, ինքը ոչինչ հստակ ասել չի կարող.
«Բոլորի համար էլ արդեն պարզ է, որ թանկացումներ տեղի են ունեցել, բայց հանձնաժողովը պետք է հաշվարկներ կատարի»,- նշեց նա` հավելելով, որ առանց հանրությանը տեղեկացնելու այդուհանդերձ թանկացման չեն գնա: