25/12/2014 12:52
Օգոստոսյան դեպքերը ջախջախեցին Ադրբեջանի իշխանությունների ձևավորած միֆը
«Մենք պետք է ուշադրություն դարձնենք ՀՀ-ԼՂՀ ներքին ինտեգրացիայի աստիճանի բարձրացմանը: ՀՀ-ի և ԼՂՀ-ի դպրոցականները իրենց ուսման տարիներին պետք է հնարավորություն ունենան փոխադարձ այցերի և կապերի: Դա կարևոր էլեմենտ կլինի ներքին ինտեգրացիայի ուղղությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2014թ.-ի քաղաքական տարին՝ ասաց Եվրոպական ինտեգրացիա ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը:
Նա նշեց, որ այդ ուղղությամբ պետք է տարվի հստակ քաղաքականություն:
«Ղարաբաղյան բանակցային գործընթացում մենք ունենք հետընթաց: Մենք հոգեբանական և տրամաբանական հարթություններում ունենք որոշակի առաջընթաց: Ադրբեջանի հասարակության աչքում օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ իրենց իշխանությունների ձևավորած կարծիքը լեգենդ էր և միֆ, թե իրենք կարող են զենքի ուժով լուծել ղարաբաղյան հարցը»,- նշեց Կ. Բեքարյանը:
Նա հավելեց, որ օգոստոսյան իրադարձությունները ջախջախեցին ադրբեջանական իշխանությունների ձևավորած միֆը և Ադրբեջանը հստակ ազդակ ստացավ իրենց հնարավորությունների մասին: