14/01/2015 14:17
Վարդես Գասպարին Հայկ Կյուրեղյանի գործով նիստից առաջ պառկեց դատարանում
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Հայկ Կյուրեղյանի գործով դատավարությունը որոշ ժամանակով դադարեցվեց:
Դատական նիստի սկզբում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ոտքի չկանգնեց, երբ դատավորը ներս մտավ և ասաց՝ «դուք ի՞նչ դատարան, իշխանությունների կամակատարն եք», ապա պառկեց դահլիճում:
Դատավորի հրահանգով կարգադրիչները նրան պառկած վիճակում դուրս բերեցին դահլիճից, որից հետո նա պառկեց նաև դատարանի միջանցքում:
Միջանցքում դատական նիստի մի խումբ մասնակիցներ սկսեցին բողոքի ակցիա անցկացնել: Նրանք Վ. Գասպարիին դուրս բերած դատական կարգադրիչներին հիշեցրին նախօրեին Գյումրիում տեղի ունեցած սպանությունը և ասացին, որ վաղն էլ իրենց երեխաներին են գնդակահարելու, քանի որ Հայաստանը անվտանգ երկիր չէ: