17/01/2015 16:11
Քաղաքագետ. Եվրոպան սարսափում է քաղաքակրթությունների բախումից
«Եվրոպան սարսափում է քաղաքակրթությունների կամ մշակույթների բախումից, որը կփլուզի այդ բազմակազմ հասարակությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` անդրադառնալով իսլամի և քրիստոնեության բախմանը:
Ըստ նրա, Եվրոպայում միջոցներ կձեռնարկեն դրա դեմ, սակայն մշակութային ներթափանցումը չեն կարող արգելել: «Քրիստոնեության նահանջը, կարծում եմ, սկսվել է Հայոց ցեղասպանությունով»,- ասաց քաղաքագետը:
Քննարկմանը ներկա աստվածաբան Վարդան Խաչատրյանy ևս անդրադառնալով կրոնների բախմանը, նշեց, որ իսլամի ծագումից հետո համաշխարհային քաղաքականության և հնարավոր զարգացումների հունը պայմանավորված է եղել երկու խոշորագույն համաշխարհային կրոնների բախմամբ և պայքարով:
Աստվածաբանի համար բարդ հարց էր, թե արդյոք կարելի է քրիստոնեական համարել Եվրոպան: