20/01/2015 18:15
Գյումրու Սուրբ Նշան եկեղեցին բազմամարդ է. Մեկնարկեց փոքրիկի հոգեհանգստյան արարողությունը
Այս պահին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցին բազմամարդ է: Քիչ առաջ եկեղեցի տեղափոխվեց 6-ամսյա փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի դին:
Ժամը 18-ին մեկնարկեց փոքրիկի հոգեհանգստյան արարողությունը, որին ներկա են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, պատգամավորներ ու քաղաքական գործիչներ:
Արարողությունն անցկացրել են եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, Տ. Շահե քահանա Հայրապետյանը, Տ. Պարթև քահանա Մուրադյանը:
Արարողության ավարտին Տ. Շահեն հավատացյալներին փոխանցել է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ Սրբազանի մխիթարության խոսքերը՝ ցավակցություն հայտնելով թե՛ Ավետիսյանների հարազատներին, թե՛ ամբողջ հայությանը: Նա կոչ է արել լինել միասնական, ինչպես Սարդարապատում էինք, ինչպես Արցախում էինք, քանի որ վայրենու դաժանության ձեռագիրը դարերի ընթացքում չի փոխվում:
Հիշեցնենք, որ փոքրիկ Սերյոժայի թաղման արարողությունը կկայանա վաղը՝ ժամը 13:00-ին: