22/01/2015 15:58
Եթե ռազմաբազան դուրս գա Գյումրիից, մենք հնարավորություն չունենք այդ սահմանը պահել. Գուրգեն Եղիազարյան
«Գյումրիում առաջին հայացքից անտրամաբանական, անհասկանալի սպանություն է կատարվել: Մարդասպանը իրենից հետո թողել է բազում հետքեր»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը:
Ըստ Եղիազարյանի՝ ողբերգությունը ձեռագիր ուներ, և դա փաստեց մարդասպանը:
Նախկին փոխնախարարի կարծիքով՝ գործը պետք է հայկական կողմը քններ, որովհետև սպանությունը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում:
Եղիազարյանի կարծիքով՝ մարդասպանները ազգություն չունեն, և օրինակ Ֆրանսիայում 12 մարդ սպանվեց, բայց հաջորդ օրը նրանց հետ մահմեդականներ էին դուրս եկել ցույցի:
ԱԱԾ նախկին պաշտոնյան համոզված, է որ եթե ռազմաբազան դուրս գա Գյումրիից, մենք հնարավորություն չունենք այդ սահմանը պահելու, այն օդ ու ջրի պես պետք է Հայաստանին: