Ռոբերտ Քոչարյանը՝ Գյումրու դեպքերի, դրամի արժեզրկման և Հայաստանի տնտեսական վիճակի մասին

23/01/2015 12:34

Ռոբերտ Քոչարյանը՝ Գյումրու դեպքերի, դրամի արժեզրկման և Հայաստանի տնտեսական վիճակի մասին


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքում հրապարակվել է խոստացված հարցազրույցը Ռ.Քոչարյանի հետ, որը մեջբերում ենք ստորև.

-Պարոն նախագահ, առաջին հերթին անդրադառնանք Գյումրու ողբերգությանը: Բառացիորեն այն պահից, ինչ մարդասպանին կալանավորեցին, Գյումրիում դժգոհության մեծ ալիք բարձրացավ: Զգացմունքային ծայրահեղ լարվածության մթնոլորտում բախումներ տեղի ունեցան ոստիկանական ուժերի հետ: Հայտնի է, որ այդ ամենի, ինչպես և հիմա անընդհատ ահագնացող դժգոհության պատճառը երկու անպատասխան հարցերն էին. ո՞ր երկրի օրենքներով պետք է դատվի մարդասպանը և ո՞ր պետության տարածքում պետք է կրի իր պատիժը: Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անեին իշխանությունները այդ իրավիճակում:

-Գյումրիում կատարված ոճրագործությունը, որ ցնցեց ամբողջ Հայաստանը, ապշեցնում է իր դաժանությամբ: Ակնհայտ էր, որ մարդկանց վրդովմունքը կարող է վերածվել զանգվածային գործողությունների՝ անկանխատեսելի հետևանքներով: Դա կանխելու համար անհրաժեշտ էին իշխանությունների կայծակնային առաջանցիկ գործողությունները: Եվ առաջին հերթին՝ միանշանակ հավաստիացումներն առ այն, որ ոճրագործությունը կհետաքննվի հայաստանյան իրավապահ մարմինների կողմից ու հանցագործը կկանգնի ՀՀ դատարանի առաջ (առավել ևս, որ մենք ունենք նման որոշման նախադեպ՝ 1999 թվականին): Վստահ եմ, որ դա ուղղակի անհրաժեշտ էր ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմին, քանի որ այդպիսով կկանխվեին բոլոր փորձերը դիտարկելու հայ-ռուսական հարաբերությունները՝ կոնկրետ ողբերգական դեպքի համատեքստում: Մեր պաշտոնյաների լղոզված, իրարամերժ և շփոթված հայտարարությունները յուղ լցրեցին կրակի վրա, և առանց այդ էլ լարված իրավիճակին ազգային նվաստացման երանգ հաղորդեցին: Իսկ դա արդեն պայթյունավտանգ համադրություն էր և, ցավոք, մարդկանց զայրույթը թափվեց հայ ոստիկանների վրա: Այսպես թե այնպես, Գյումրիում տեղի ունեցածը սարսափելի ողբերգություն էր: Ես և իմ ընտանիքը խորապես ցնցված ենք և կիսում ենք բոլորի վիշտը:

-Դրամի փոխարժեքի կտրուկ անկումը, որ տեղի ունեցավ անցած տարեվերջին, իսկական շոկ առաջացրեց: Ազգային արժույթի այսպիսի արժեզրկում Հայաստանում վաղուց չէր եղել: Կառավարության ներկայացուցիչները տեղի ունեցածը բացատրեցին աշխարհաքաղաքական պատճառներով, մասնավորապես՝ ռուբլու և նավթի գների անկմամբ, հակառուսական պատժամիջոցների հետևանքներով և այլն: Ի՞նչ եք կարծում, իրո՞ք այսպես անվանվող «սև» դեկտեմբերը պայմանավորված էր բացառապես արտաքին գործոններով: Համարժե՞ք էին արդյոք իշխանությունների գործողությունները ստեղծված իրավիճակին: Եվ պե՞տք է արդյոք սպասել դրամի հետագա արժեզրկմանը:

-Վերջին 5 տարիներին սա արդեն երկրորդ դեպքն է: Իհարկե, շատ հեշտ է ամեն ինչ բարդել արտաքին գործոնների վրա և ներկայանալ որպես աշխարհաքաղաքական գործընթացների զոհ: 1998 թվականի օգոստոսի դեֆոլտի ժամանակ ռուսական տնտեսությունը շատ ավելի վատ վիճակում էր: Այն 6 տոկոսի անկում ապրեց, իսկ ռուբլին դոլարի նկատմամբ էժանացավ 3 անգամ: Սա շատ ավելին է, քան հիմա և, բացի այդ, ներկայումս Ռուսաստանը արտարժույթի և ոսկու պատկառելի պահուստներ ունի, ինչը բացառում է երկրի դեֆոլտը: Բայց նույնիսկ այդ պայմաններում հայկական դրամը պահպանեց կայունությունը, թեև այն ժամանակ Հայաստանի տնտեսությունն ու բանկային համակարգը շատ ավելի թույլ էին:
Բնական է. արտաքին գործոնները նշանակություն ունեն, բայց անցած տարվա դեկտեմբերին դրանք ոչ թե մեր տնտեսության հիվանդանալու պատճառ դարձան, այլ ի ցույց դրեցին արդեն առկա հիվանդությունները: Դրամի և ռուսական ռուբլու վարքի այդպիսի համահարաբերականություն չպետք է լիներ: Սակայն, մեզանում գերիշխող տրամադրությունների և բացասական սպասումների պարագայում փոխարժեքի տատանումների վրա նույնիսկ աննշան սպեկուլյացիաները կարող են մարդկանց խուճապային վարքի պատճառ դառնալ և որոշիչ դերակատարություն ունենալ, նույնիսկ՝ թվացյալ ֆինանսական կայունության պարագայում:

Ֆորմալ տեսանկյունից դրամի փոխարժեքի կայունության պատասխանատուն ՀՀ Կենտրոնական բանկն է, որն այդ օրերին կայունացմանն ուղղված որոշակի ջանքեր էր գործադրում՝ իր լիազորությունների շրջանակում: Բայց դեկտեմբերյան իրավիճակում դա ակնհայտորեն բավարար չէր: Իշխանության բոլոր ինստիտուտների հրատապ և համակարգված գործողություններ էին անհրաժեշտ, ազդեցության բոլոր՝ մոնետարային, ֆիսկալ և վարչական գործիքների կիրառմամբ: Դատելով արդյունքներից, այդ գործողությունները ուշացած ու թերի են եղել: Տնտեսագետների շրջանում տարածված կարծիք է, որ «Ճգնաժամին իշխանությունների համբավը և կառավարչական արդյունավետությունը հաճախ ավելի կարևոր են, քան հիմնարար գործոնները»: 

Որպես բացասական գործոն հիշատակեցիք նաև նավթի գնի անկումը: Ընդհակառակը: Նավթ ներմուծող երկրները շահում են գնանկումից: Էժան բենզինը և դիզվառելիքը լավ խթան են տնտեսության աճի համար, ու կարող են կոմպենսացնել Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերտների նվազման կորուստները, հաշվի առնելով էժան էներգակիրների մեծ մուլտիպլիկատիվ էֆեկտը տնտեսության վրա: Եթե, իհարկե, էներգակիրների շուկայում առողջ մրցակցություն կա /բենզինի գինը Հայաստանում՝ բացառապես սուբյեկտիվ գործոն է, որ արտացոլում է շուկայի մենաշնորհացման աստիճանը/:

Ի դեպ, հաշվի առնելով համաշխարհային տենդենցները, կարող է վերանայվել նաև երկիր մատակարարվող գազի գինը, եթե, իհարկե, թույլ կտա վերջերս «Գազպրոմի» հետ ստորագրված խնդրահարույց պայմանագիրը:

Ի՞նչ է լինելու մեր դրամի հետ: Դրամի փոխարժեքն արտացոլում է երկրի տնտեսության և վճարային հաշվեկշռի ընդհանուր վիճակը: Դրանց վատթարացումը էժանացնելու է դրամը, բարելավումը՝ ամրապնդելու է այն: Դրամը չի կարող ապրել իր սեփական կյանքով՝ ընդհանուր տնտեսությունից կտրված: Ամեն դեպքում, փոխարժեքի կտրուկ տատանումներն անթույլատրելի են. դրանք վտանգում են երկրի ֆինանսական համակարգը, խաթարում վստահությունը ազգային արժույթի նկատմամբ և պակասեցնում մեր քաղաքացիների գրպանի պարունակությունը: 

-Անցած տարի հարցազրույցներից մեկում կանխատեսել էիք, թե երկիրը մտնում է բացասական սպասումների շրջան: Այդ սպասումներից որոշները, ցավոք, իրականություն են դարձել: Բացի այդ, ընդամենը մի քանի օր առաջ «Moody’s» գործակալությունը իջեցրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը և փոխել կանխատեսումը՝ գնահատելով այն որպես «նեգատիվ»: Ինչպե՞ս եք այսօր գնահատում Հայաստանի տնտեսական վիճակը մոտ ապագայում:

-Ցավոք, որևէ հուսադրող բան ասել չեմ կարող: Եթե տնտեսական քաղաքականութունն անփոփոխ մնա, ապա բոլորովին անհասկանալի է, թե ինչի հաշվին պետք է բարելավվի իրավիճակը, կամ ինչը կարող է դառնալ տնտեսության աճի և դրա արդյունավետության բարձրացման շարժիչը:  «Moody’s» գործակալության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի նվազեցումը էլ ավելի կթանկացնի մեզ համար արտաքին փոխառությունները, առավել ևս՝ մեծ արտաքին պարտքի պարագայում: Միջնաժամկետ ապագայում ԵՏՄ տնտեսությունը լինելու է ռեցեսիայի մեջ, այնպես որ շատ դժվար է լինելու այնտեղ որևէ նշանակալի դերակատարում ստանձնել:  Խիստ արժեզրկված ռուբլին լրջորեն կփոխի Ռուսաստանի հետ առևտրի կառուցվածքը՝ ոչ հօգուտ մեր ապրանքների: Ռուսաստանից լուրջ ներդրումների հավանականությունը ցածր է. պատժամիջոցների պատճառով իրենք իսկ խնդիր ունեն արևմտյան վարկերի վերաֆինանսավորման հետ: Արևմտյան ընկերությունների համար ԵՏՄ-ին անդամակցելու պատճառով մենք առանձնապես գրավիչ չենք: Պարզ չէ, թե ինչ է կատարվելու մեր և Իրանի միջև առևտրի ծավալների հետ: Գունավոր մետաղների համաշխարհային գներն, ըստ կանխատեսումների, չեն աճելու, այլ՝ թերևս հակառակը: ՀՀ բանկերի համար նորմատիվների վերջերս կիրառված խստացումը կբերի փոխառվող գումարների թանկացման, իսկ դա նշանակում է, որ բիզնեսի վարկավորումն էլ կթանկանա: Իսկ շինարարության մասին՝ այսպիսի մակրոտնտեսության, բնակչության արտահոսքի և անկումային տրամադրությունների պարագայում՝ չենք կարող նույնիսկ երազել:
Տնտեսության մենաշնորհացումը ահագնանում է, ներդրումների ծավալները կայուն կերպով նվազում են, ներդրումային ակտիվությունը դեգրադացվում է: Քաղաքական մենաշնորհի պահպանման պարագայում ներքաղաքական իրավիճակը չի առողջանա:  Առանց արմատական փոփոխությունների չափազանց դժվար կլինի լուծել այս բազմաթիվ խնդիրները: Բացի ճառերից այն մասին, թե ամեն ինչ լավ է կամ ամեն ինչ լավ կլինի, պաշտոնյաներից որևէ ծրագրային խոսք չենք լսում: Ակներև է, որ իշխանությունների և հասարակության՝ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատականը տրամագծորեն տարբեր է, և ուրեմն կամ իշխանությունը, կամ հասարակությունը չի կարողանում համարժեք ընկալել իրականությունը: Գուցե իշխանությունները իրոք կարծում են, որ ամեն ինչ կարգին է, կամ էլ իրենք իրենց համոզել են, թե որևէ բան հնարավոր չէ փոխել: Երկու դեպքերն էլ լավատեսության տեղ չեն թողնում: 

-Ինքնաբերաբար հարց է ծագում. ի՞նչ է պետք անել իշխանություններին` տնտեսական այս ծանր իրավիճակից դուրս գալու համար:

-Առաջին հերթին՝ ընդունել հիմնարար խնդիրների գոյությունը և անկեղծ երկխոսության տրամադրվել հասարակության ու բիզնեսի հետ՝ երկրում ստեղծված իրավիճակի և ճգնաժամից դուրս գալու ուղիների մասին: Իշխանության բոլոր գործողությունների հաջողության կարևորագույն պայմանը վստահությունն է, որն այսօր գործնականում բացակայում է: Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, բայց խոսքը հաստատ սահմանադրական ռեֆորմների մասին չէ: Չէի ուզենա հերթով թվարկել բոլոր ակնհայտ ու անհրաժեշտ քայլերը: Հայաստանում և կոնկրետ՝ կառավարությունում, իմ կարծիքով, քիչ չեն այն մարդիկ, որոնք առնվազն հասկանում են, թե ինչ է պետք անել առաջին հերթին: Հաջողության հասնելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտը կլինի քաղաքական էլիտայի տնտեսական շահերի բախումը երկրի երկարատև շահերի հետ:
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:26 Ֆրանսիայի նվիրած գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրեց ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին Այսօր, 13:11 Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան Այսօր, 13:08 Թալինի ռեստորաններից մեկում կրակոցից վիրավորված տղամարդը հիվանդանոցում մահացել է Այսօր, 13:00 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել Այսօր, 12:49 ՀՀ դեսպանը և Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հարցը Այսօր, 12:45 Նիկոլ Փաշինյանի ու կիրանցիների հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում. սողացող նկրտումներն առաջիկայում ակնհայտ դրսևորվելու են Սյունիքում, Արարատում, Գեղարքունիքում. Հայտարարություն Այսօր, 12:37 «Քաղաքականությամբ չեմ զբաղվում» արտահայտությունը դարձել է հարմարվողականության կեղծ կարգախոս. պատասխան՝ հումորիստին Այսօր, 12:24 ՀՀ-ի անվտանգային նոր մարտահրավերներն օրվա իշխանությունների ապազգային քաղաքականության արդյունք են. Դիվանագետների համահայկական խորհուրդ Այսօր, 12:21 Կարևոր այց Հայաստան՝ Եվրամիություն-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի միջոցառումից հետո․ Կոոպման Այսօր, 12:11 Բագրատ Սրբազանի դեմ արշավն ուղղորդվում է իշխանության կողմից, անթույլատրելի է. Արման Թաթոյան Այսօր, 12:00 Վրաստանը 2030-ին կդառնա ԵՄ անդամ․ Իվանիշվիլի Այսօր, 11:51 Նիկոլ Փաշինյանն ինքնիշխանության մասին տեսանյութ է ներկայացրել, ջուրն էլ վրան լցրել (Տեսանյութ) Այսօր, 11:48 Պապիկյանն ընդունել է Ռոնան լը Գլյոյին. քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ համագործակցության հարցեր Այսօր, 11:46 Խոդավերդին և Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ Այսօր, 11:44 Լիլիթ Մկրտչյանը կմասնակցի կանանց աշխարհի գավաթին Այսօր, 11:42 Ներկայացրել եմ ՀՀ-ում կանանց՝ թվային տեխնոլոգիաների միջոցով գործող տնտեսական զորեղացման ծրագրերը. Նախարար Այսօր, 11:39 Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ Այսօր, 11:33 «Թումանյանը չէր լռի», «Սունդուկյանը չէր լռի». երևանյան թատրոնների վրա փակցված գրություններով արվեստագետներին կոչ են արել չլռել․ Լուսանկարներ Այսօր, 11:30 Սևանի տրանսպորտային հանգույցը հիմնանորոգվում է Այսօր, 11:20 Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից. Հետք Այսօր, 11:12 «Լադանիվա»-ի առաջին փորձը՝ եվրատեսիլյան բեմում․ Լուսանկարներ Այսօր, 11:02 Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի կամ լինի լղոզված ու գործի ուժեղի իրավունքը. Ռուբեն Ռուբինյան (Տեսանյութ) Այսօր, 10:56 Վարչապետի հետ հանդիպումից հետո գյուղացիներն ավելի լարված են. Կիրանցի գյուղապետ Այսօր, 10:53 Մարդասիրության ձգտումն է հանգեցնում ՄԻ պաշտպանության ուղղությամբ պատշաճ գործունեության․ Մանասյան Այսօր, 10:49 «Հայրենասերից մինչև շուն լինելը մի քայլ է». Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ Տավուշի համար ակցիա արած երիտասարդին Այսօր, 10:42 ԵՄ-ն պատրաստ է ընձեռել միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը Այսօր, 10:33 Երևան-Երասխ ճանապարհին մեքենան բախվել է ձիուն. վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Այսօր, 10:30 Հայաստանի տարածքից ո՛չ զիջվում է, ո՛չ էլ՝ փոխանակվում. ՔՊ-ական պատգամավոր (Տեսանյութ) Այսօր, 10:26 Գործընթացը, որ կոչվում է սահմանազատում, Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 10:22 ՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվել Այսօր, 10:19 2021-ին Նիկոլը «շանս էր տվել» ժողովրդին՝ կանգնեցնել պարտության շղթան, հրաժարվել թուրք-ադրբեջանական պարտադրվող օրակարգերից. Զաքարյան Այսօր, 10:07 «Փաստ»․ Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները ՀՀ-ում՝ առանց որևէ փորձի Այսօր, 10:04 «Փաստ»․ Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները՝ քաղբանտարկյալների հարցով Այսօր, 09:56 «Հրապարակ»․Պայմանագրային զինծառայողների զղջմանը նախորդել են բռնության, սպառնալիքների փորձեր Այսօր, 09:54 «Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել 62 տարեկան պապիկի Այսօր, 09:49 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի․ մայիսի 1-ը որ աշխատանքային է Այսօր, 09:45 «Ժողովուրդ»․ Հակակոռուպցիոն դատարանը ծանուցում է ուղարկել Քյոխին` հարցաքննության ներկայանալու համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով 29/04/2024 23:25 Կառավարության ֆեյսբուքյան էջում անդրադարձել են Փաշինյանի ու կիրանցիների հանդիպմանը․ Չեն գրել՝ ինչու էին կիրանցիներն այդքան վրդովված 29/04/2024 23:10 Սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը․ պաշտոնական բոլոր «հիմնավորումները» չհաջողված փորձ են՝ արդարացնելու անթույլատրելի քաղաքական որոշումները 29/04/2024 22:53 Դուրս մղեք հուսահատությունը, լցվեք պայքարով, հույսով, ՀՀ իրական քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն Պետրոսյան 29/04/2024 22:34 «Գյուղը բաժանում է երկու մասի, գյուղի մեջ բերում, նստացնում է ադրբեջանցիներին՝ առանց բնակիչներին անվտանգության երաշխիքներ տալու»․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցի հետագա ճակատագրի մասին 29/04/2024 22:18 Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի․ էդ ժողովրդի մեծագույն պատիվն է հայրենիքի դարպասը պահելը, բայց այսօր ձե՛ր պատճառով նա իրեն անզոր է զգում․ Պատասխանը պիտի տաք 29/04/2024 21:57 Այսօր մեզ այս մեծ փոսից հանող է պետք՝ լիդերներ․ Պետք է լինի առաջնորդություն, թիմ․ Քաղտեխնոլոգ 29/04/2024 21:36 Եկեղեցու, ազգային արժեքների, ցանկացած հայկականի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության․ Իվետա Տոնոյան 29/04/2024 21:20 Վաշինգտոնը, Մեծ Բրիտանիան, Բրյուսելը «խաղաղություն» ասելով՝ բերում են պատերազմ, աղետ ու մահեր․ ՌԴ ԱԳՆ 29/04/2024 21:07 Մաշկային ակտինիկ կերատոզ․ Հետևանքները 29/04/2024 20:50 «Մարդիկ շոկի մեջ են, ասում են՝ մեր տները կվառենք»․ Կիրանցիներն արտասվելով, շատ հուզված և զայրացած դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից․ Չի բացառվում, որ սահմանը գյուղի մեջտեղով անցնի 29/04/2024 20:19 Անկախ, ինքնիշխան, ամբողջական և կենսունակ պետության գոյությունը երաշխավորելու համար առաջարկում ենք իրատեսական լուծումների փաթեթ․ Դիվանագետների համահայկական խորհուրդ 29/04/2024 20:08 Ահազանգ Երևանում՝ «Դավաճանը հողեր է հանձնում Տավուշում» (Տեսանյութ) 29/04/2024 19:51 Սանոսյանը Խաչատուրյանին զեկուցել է՝ ինչ է անում իր գլխավորած նախարարությունը՝ հանուն «Խաղաղության խաչմերուկ»-ի 29/04/2024 19:31 Համախմբվում են հայրենիքի համար մտահոգ բոլոր մարդիկ, մեր բաժին կռիվը տալու ենք․ Գառնիկ Դանիելյան 29/04/2024 19:16 Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) 29/04/2024 19:05 Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան 29/04/2024 18:49 «Դատախազության գործունեության մասին հաղորդման» մեջ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին կատարված անդրադարձը պարունակում է իրականությանը, մեղմ ասած, չհամապատասխանող տեղեկություններ․ Մելիքյան 29/04/2024 18:38 Տավուշում չեմ տեսել գեթ մի մարդ, որն անտարբեր լինի իր հողի նկատմամբ․ Այս մարդիկ արժանապատվության, պատվի, կամքի, հայրենասիրության ամբարումն են․ Պետրոսյան 29/04/2024 18:23 Եթե ադրբեջանցիներին այդքան մոտ թողնեն, անտառներից դիվերսանտներ էլ կարող են գյուղեր մտնել․ Ոսկեպարցի 29/04/2024 18:08 ՀՀ կառավարությունը հաշվետվություն է հրապարակել․ «Տեղադրվել է 35 սահմանային սյուն, իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին» 29/04/2024 18:00 Մանկապղծության փորձ է կատարվել Երևանում 29/04/2024 17:45 Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան է այցելելու 29/04/2024 17:31 Նոր բնակավայր է անցել ռուսական վերահսկողության տակ․ ՌԴ ՊՆ հայտնել է օտարերկրյա վարձկանների ստորաբաժանում չեզոքացնելու մասին 29/04/2024 17:16 Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վահե Դավթյան 29/04/2024 17:02 «Մտքումս` պայքար, սրտումս` հայրենիք»․ Բագրատ Սրբազանը Շուշիում զոհված հերոս Դավիթ Շահնազարյանի հուշարձանի մոտ վերահաստատել է նրա ուխտը (Տեսանյութ) 29/04/2024 16:51 Ադրբեջանի պատգամավորն առաջարկում է Արծվաշենը վերադարձնել Հայաստանին 29/04/2024 16:49 Մարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ 29/04/2024 16:47 Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ 29/04/2024 16:45 Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել 29/04/2024 16:36 Պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն 29/04/2024 16:24 Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը 29/04/2024 16:13 Դավիթ Մարտիրոսյանը 2 ամիս պայքարում էր հիվանդության դեմ. Ուրարտուի գրառումը 29/04/2024 16:03 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 29/04/2024 15:58 Գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ․ ՓԾ ճգնաժամային կենտրոնի անցած շաբաթվա ամփոփումը 29/04/2024 15:49 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ 29/04/2024 15:44 Արթուր Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքար. Արսեն Բաբայան 29/04/2024 15:40 Մեկ հարթակում միավորվել են Հայաստանի, Ֆրանսիայի, Վրաստանի և Ուկրաինայի մի շարք պարային համույթներ և երգչախմբեր 29/04/2024 15:36 Հայաստանին պետք է իշխանափոխություն և պետք են հմուտ, հեռատես, ազգային առաջնորդներ. Օսկանյան 29/04/2024 15:28 Դու անկեղծ սիրում էիր ֆուտբոլը, նվիրված էիր քո գործին. Ռոբերտ Արզումանյանը՝ Դավիթ Մարտիրոսյանի մասին 29/04/2024 15:26 Ականի պայթյունից ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել 29/04/2024 15:22 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան. մտքեր են փոխանակվել ՀՀ-ում տիրող իրավիճակի շուրջ 29/04/2024 15:16 Բանակցությունները կանցկացվեն բացառապես Ադրբեջանի և Հայաստանի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ 29/04/2024 15:12 Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպելու է կիրանցիների հետ 29/04/2024 15:04 Սեռական ոտնձգությունների մեղադրանքով Ֆրանսիայում կալանավորվել է դերասան Ժերար Դեպարդիեն 29/04/2024 14:56 «Վեստ Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Դավիթ Մարտիրոսյանի 29/04/2024 14:44 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս-Այրումից հասել են մինչև գետը, բնակիչներն անհանգիստ են․ Ոսկեպարի համայնքապետ 29/04/2024 14:30 Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ 29/04/2024 14:23 Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. Մարուքյան 29/04/2024 14:12 Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Ֆրանսահայ լրագրողը շարունակում է հացադուլը 29/04/2024 14:07 Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին 29/04/2024 14:01 Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան 29/04/2024 13:52 «Civic»-ի լրագրողը Բագրատ Սրբազանի մասին ստահոդ լուրեր է տարածում. հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 29/04/2024 13:40 Թուրքիան ևս «խաղաղության» է պատրաստվում՝ դպրոցական ծրագրերում ներառելով ծավալապաշտական ծրագրերից մեկը. Թյուրքագետ 29/04/2024 13:35 Հանուն Հայաստանի ու Տավուշի․ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ԲՈւՀ-երում (Տեսանյութ) 29/04/2024 13:24 Պարն այն պարզ ճանապարհն է, որով մենք մեզ ճանաչելի և ընկալելի ենք դարձնում աշխարհին. Անդրեասյանի ուղերձը՝ Պարի միջազգային օրվա կապակցությամբ 29/04/2024 13:22 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 29/04/2024 13:19 Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործը վերաբացված է 29/04/2024 13:17 Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ Աննա Վարդապետյան 29/04/2024 13:11 Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց. «ՀայաՔվե» 29/04/2024 13:09 Կիրանց են ժամանել Արագածոտնի թեմի և Մասյացոտնի թեմի առաջնորդները (Տեսանյութ) 29/04/2024 13:07 Գլխավոր դատախազն իմ մի շատ կոնկրետ հարցի տվեց իրականությանը չհամապատասխանող պատասխան. Արսեն Թորոսյան 29/04/2024 13:02 Մեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերը

Տվյալ բաժնի վերջին նյութերը