29/01/2015 16:17
Ցուցարարները երթով շարժվեցին դեպի Կառավարության շենք
Բողոքի ակցիայի մասնակիցները Բաղրամյան պողոտայից` ՀՀ նախագահի նստավայրից, նորից շարժվեցին երթով դեպի Հանրապետության հարապարակ. նորից գնում են Կառավարության շենքի մոտ իրենց պահանջը ներկայացնելու:
Թեև նշենք, որ ցուցարարներից շատերը Բաղրամյանից ուղևորվեցին տուն` առավոտյան ժամը 11-ից ոտքի վրա են, իսկ բացի այդ` առավոտյան նորից պետք է հավաքվեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ցուցարարների ներկայացուցիչը բարձրախոսով հայտարարեց, որ վաղը առավոտյան մինչև ժամը 11-ը սպասում են Կառավարության պատասխանին: