29/01/2015 09:09
Հայաստանում երաշտի վտանգ կա. «ՀԺ»
«Կապված ձմռան տեղումների սակավության հետ՝ Հայաստանի գլխին երաշտի վտանգ է կախվել. գրել է «Հայկական Ժամանակը»:
«Ձյան ծածկույթը հանրապետության տարածքում նորմայից մոտ 60 տոկոսով քիչ է։ Սա նշանակում է, որ խոշոր ջրամբարները չեն լցվելու: Ըստ մասնագետների, եթե մինչև փետրվարի 15-ը առատ ձյուն կամ մարտին հորդ անձրևներ չլինեն, ՀՀ-ն խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդիր կունենա»,-հավելել է թերթը: