29/01/2015 13:13
Այս գիշեր Տավուշում վիրավորված զինծառայողները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել
Aysor.am-ի տեղեկություններով այս գիշեր հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս վիրավորվել է երկու հայ զինծառայող: Նրանք տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:
«Զինծառայողների վնասվածքները, բարեբախտաբար, թեթև են եղել: Նրանք արդեն ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել»,- Aysor.am-ին ասացին ԲԿ ընդունարանից:
Զինծառայողներից մեկը ստացել է աջ նախաբազկի հրազենային վնասվածք, մյուսը՝ ձախ ազդրի հրազենային վնասվածք: