12/02/2015 17:07
Վերնիսաժի գործ. Գոռ Առաքելյանը ոչ ոքի կյանքից զրկելու դիտավորություն չի ունեցել
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Վերնիսաժի» գործով դատավարությունը:
Ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը իր խոսքում ասաց, որ իր պաշտպանյալը որևէ մեկին կյանքից զրկելու մտադրություն չի ունեցել՝ հիմնավորելով դա այն հանգամանքով, որ տուժողներ Ալվինա Բադալյանին, Մյասնիկ Հայրապետյանին, Մնացական Սուքիասյանին, ինչպես նաև ամբաստանյալներ Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին վնասվածքներ են պատճառվել ոտքի և որովայնի շրջանում:
«Այդքան մոտ հեռավորությունից հնարավոր էր կյանքից զրկել, բայց Գոռ Առաքելյանը նման դիտավորություն չի ունեցել»,-ասաց փաստաբանը:
Երեմ Սարգսյանը նաև ասաց, որ Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում կատարված հետազոտությունների արդյունքում իր պաշտպանյալի մոտ հայտնաբերվել է շարունակական ագրեսիվ նևրոտիկ վիճակ` հիշողության ժամանակավոր կորուստով: