20/02/2015 11:08
Արարատի մարզում մեքենան ընկել է ձորը. Երկու տուժածի վիճակը գնահատվում է ծանր
Նախօրեին ժամը 23.58-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտապատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդ Ա. Մ. ծնվ.1983թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը (մոտ 300 մ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ա. Մ.-ը և ուղևոր Ա. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմենանև փակել գազի բալոնի փականը: