21/02/2015 12:04
Շարմազանովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Վիեննան ազատագրած խորհրդային զինվորի հիշատակին
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննա մեկնած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վեհաժողովին մասնակցող ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների հետ այցելել է նախ խորհրդային զինվորի հուշարձան, ապա Կենտրոնական գերեզմանոց, ուր ամփոփված են նաև Վիեննայի ազատագրման համար ֆաշիզմի դեմ պայքարում ընկած հայ զինվորների աճյունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ներկաները լռությամբ ու խոնարհումով հարգել են հերոսաբար զոհվածների հիշատակը: