23/02/2015 14:23
Երկրաշարժ՝ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Այսօր՝ ժամը 13.06-ին, ՍՊԾ պատասխանատու հերթապահը տեղեկացրեց, որ տեղական ժամանակով ժամը 12.05-ին ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.860 և արևելյան երկայնության 46.320 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան), օջախի 10 կմ խորությամբ և 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում մասնավորապես՝ Տավուշի մարզում` 3-4 բալ ուժգնությամբ: