23/02/2015 13:23
Բիզնեսի հետ կապ ունեցող ուժն առավել խոցելի է․ Հ․ Իգիթյան
«Ընդդիմադիր դաշտում դեռևս չեղած ուժը, որն առաջին անգամ էր հանդես գալիս իբրև ընդդիմություն, խոցելի էր»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀՇ վարչության անդամ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:
Ըստ Իգիթյանի՝ իհարկե մյուս ընդդիմադիր ուժերն էլ են խոցելի, սակայն բիզնեսի հետ կապ ունեցող ուժն առավել խոցելի է:
«Ունենք հասարակություն, որը դժգոհ է իշխանությունից, սակայն չունենք քաղաքական ուժ, որը կարողանար քաղաքական դաշտ բերել այդ դժգոհությունը»,- ասաց նա:
Իգիթյանի համոզմամբ՝ գաղափարական միասնություն չունեցող ուժերը չեն կարող երկար միասին համագործակցել, ինչի ականատեսը մենք եղանք:
Խոսելով ռուսական ազդեցության մասին՝ Հ. Իգիթյանը նշեց, որ չի կարծում, թե Սամվել Կարապետյանին ռուսական իշխանություններն էին ուղարկել Հայաստան: Բիզնեսմենի այցը Հայաստան և մամուլում հիշատակվող այն հանգամանքը, թե նա հաշտեցրել է Սերժ Սարգսյանին ու Գագիկ Ծառուկյանին, Իգիթյանը համարում է որպես Կարապպետյանի կողմից գործընկերոջը փրկելուն միտված քայլ: