23/02/2015 12:08
ԲՀԿ-ն բոյկոտում է ԱԺ աշխատանքները
Հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը՝ ԲՀԿ խմբակցությունը հայտարարում է, որ բոյկոտում է ԱԺ այս նստաշրջանը: Այս մասին ԱԺ հերթական քառօրյա նիստերի մեկնարկին հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Առաջիկա օրերին մենք կգանք հստակ պարզաբանումներով` մեր գործընկերներին ու քայլերին ներկայացնելով մեր քայլերն ու ռազմավարությունը»,- հայտարարեց պատգամավորը ու փոքրաթիվ պատգամավորների խումբը` Ն. Զոհրաբյան, Տիգրան Ուրիխանյան, Վահան Բաբայան, Էլինար Վարդանյան լքեց նիստերի դահլիճը: