26/02/2015 18:39
Սերգո Կարապետյանը ներողություն խնդրեց
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է կառավարության շենքի դիմաց իր դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին և ափսոսանք է հայտնել, որ ակամայից իր խոսքերը վիրավորել են աղջիկներին: Այս մասին Aysor.am-ին ասաց Գյուղատնտեսության նախարարի մամլո քարտուղար Անի Սմբատյանը:
Նշենք, որ օրերս ՀՀ գյուղատնտեսութան նախարար Սերգո Կարապետյանը Շիրակի մարզում ֆերմերների հետ հանդիպման ժամանակ խոսելով կարտոֆիլի իրացման խնդիրներից, ասել էր, որ «Պահում, պահում, պահում եք, հետո երբ պետք ա ձեզ, ասում եք` արի, էն էլ ասում ա, արդեն էլ չեմ վերցնում, պահել-փչացրել ես, երբ գնորդը գալիս ա պետք ա ապրանքդ տաս: Էն որ տենց խոսք կա` աղջկա ուզողը գալիս ա` պիտի տաս»:
Հավելենք նաև, որ այսօր կառավարության շենքի դիմաց մի խումբ ակտիվիստներ ցուցապաստառներով ակցիա էին կազմակերպել` բողոքելով նախարարի համեմատությունների դեմ և պահանջում էին ներողություն խնդրել: Նախարարն էլ ներողություն խնդրեց: