04/03/2015 17:20
Հայաստանում ռուսական ռազմաբազայի հրետանավորներն ուսումնական վարժանքներ են անցկացնում
Հայաստանում մեկնարկել են դաշտային վարժանքներ՝ ռուսական ռազմաբազայի մոտ 400 հրետանավորների ներգրավմամբ: Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում անելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:
Հավաքն անցկացվում է ծովի մակերևույթից մոտ 2000մ բարձրության վրա:
Հրետանավորների վարժանքները կավարտվեն մարտավարական պարապմունքներով, որոնց ընթացքում մարտական խնդիրը կլինի լեռնային տեղանքում հակառակորդի տեխնիկայի և կենդանի ուժի խոցումը:
«Ալագյազ բարձլեռնային զորավարժարանում մոտ 400 հրետանավորներ արդեն սկսել էն դաշտային վարժանքները»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
Մեկ ամիս տևողությամբ վարժանքների ընթացքում հրետանավորները անցնելու են մարտավարական, հատուկ և տեխնիկական պատրաստվածություն, ինչպես նաև ձեռք են բերելու ժամանանակից ռազմական տեխնիկային տիրապետելու հմտություններ:
Վարժանքներում ներգրավված են «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներ, համազարկային կրակի «Գռադ» ռեակտիվ համակարգեր, «Պոդնոս» ականանետեր և հակատանկային «Կոնկուրս» հրթիռային համակարգեր: Բացի այդ ներգրավված են «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարքեր: