21/03/2015 16:18
Ս. Հասրաթյան. Արցախում գտնող վիրավոր զինվորների վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ
Մարտի 19-ին Արցախի հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ հակառակորդի դիվերսիան հետ մղելիս վիրավորված զինվորներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
«Ստեփանակերտի հոսպիտալում գտնվող երկու զինվորների վիճակում փոփոխություն չկա: Մասնագետները դեռևս ծայրահեղ ծանր են գնահատում»,- ասաց Սենոր Հասրաթյանը:
Հարցին՝ կա՞ զինվորների կյանքին սպառնացող վտանգ՝ ՊԲ մամուլի քարտուղարը դժվարացավ պատասխանել, սակայն նշեց՝ եթե մասնագետները գնահատում են ծայրահեղ ծանր, ուրեմն վտանգը կա:
Նշենք, որ Ստեփանակերտի հոսպիտալում են Դարմանյան Գոռը, ում անդամահատել են ոտքը և Հակոբյան Սամվելն, ով ունի գլխի վնասվածք:
Նախօրեին Երևան են տեղափոխվել վիրավորված մյուս երկու զինվորները՝ Գաբրիելյան Սարգիսն ու Մարտիրոսյան Էդգարը. նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: