24/03/2015 17:10
Տ. Բալայան. Վթարված ինքնաթիռում հայերի առկայության մասին դեռ տեղեկություն չկա
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը ստուգում է վթարված ինքնաթիռում ՀՀ քաղաքաքացիների առկայությունը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
«Դեռ որևիցե նախնական տեղեկատվություն չկա», - գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի հարավում ուղևորատար Airbus A320 է ինքնաթիռ է ընկել: Ինքնաթիռում եղել է 150 մարդ` 142 ուղևոր և անձնակազմի 8 անդամները: Նշվում է, որ ինքնաթիռը պատկանել է German Wings ընկերությանը և կատարել է Դյուսելդորֆ-Բարսելոն չվերթը:
Նշենք նաև, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ օդանավում եղել են Իսպանիայի, Գերմանիայի և նաև Թուրքիայի քաղաքացիներ: Օդանավը ուղևորվելիս է եղել Դյուսելդորֆից Բարսելոնա: Դյուսելդորֆի օդանավակայանի ժամանումների տախտակի լուսանկարն են հրապարակել ԶԼՄ-ները, որում Airbus A320 օդանավի 4U9525 թռիչքի մասին որևէ տեղեկություն չկա: