Սերժ Սարգսյանը Պեկինում է. Կայացել են հայ-չինական բարձր մակարդակի բանակցություններ

25/03/2015 14:56

Սերժ Սարգսյանը Պեկինում է. Կայացել են հայ-չինական բարձր մակարդակի բանակցություններ


Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Հանդիպման ավարտին բանակցությունների արդյունքներով Հայաստանի և Չինաստանի նախագահները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիր:

Ստորագրվել են նաև երկու երկրների միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր: Մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև` քրեական գործե րով փոխադարձ իրավական օգնության մասին» պայմանագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին» շրջանակային համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև` զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության միջև Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի շրջանակներում Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին» հուշագիր, «Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարության միջև հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական բանկի միջև հայկական դրամ/չինական յուան երկկողմանի SWAP կարգավորումների մասին» համաձայնագիր, «ՀՀ կառավարության` ի դեմս Ֆինանսների նախարարության, որպես վարկառու, և Չինաստանի ներմուծման-արտահանման բանկի, որպես վարկատու, միջև մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագիր՝ կառավարության արտոնյալ պայմաններով» վարկային համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Չինաստանի ազգային էներգետիկայի կազմակերպության միջև ատոմային էներգիայի ծրագրերում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Մինչ Նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումը, Նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան հյուրընկալվել է ՉԺՀ մայրաքաղաքի առաջադեմ կրթօջախներից մեկում՝ շուրջ 290 տարվա պատմություն ունեցող Պեկինի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Այն կազմավորվել է 1724 թվականին Ցին կայսրության օրոք կառուցված դպրոցի հիման վրա: Դպրոցը համարվում է Պեկինի խոշորագույն և տեխնիկապես հագեցած դպրոցներից մեկը: Կրթական այս հաստատության շրջանավարտների շուրջ 95 տոկոսը ընդունվում է երկրի լավագույն ԲՈՒՀ-երը: Դպրոցն ակտիվորեն իրականացնում է նաև միջազգային համագործակցության ծրագրեր, այդ թվո ւմ՝ աշակերտների փոխանակման ծրագրեր մի շարք երկրների հետ:

Հանրապետության Նախագահը շրջել է կրթական հաստատությունում, զրուցել դասավանդող անձնակազմի հետ, ծանոթացել դպրոցի առօրյային և ուսումնական ծրագրերին, որից հետո գրառում է կատարել դպրոցի պատվավոր հյուրերի գրքում. «Ուրախ եմ հյուրընկալվել ՉԺՀ մայրաքաղաքի առաջադեմ կրթօջախներից մեկում: Վստահ եմ, որ այստեղ կրթություն ստացող չինացի ժողովրդի մատաղ սերնդի ներկայացուցիչները շարունակելու են Չինաստանի տպավորիչ և հիացմունքի արժանի հաջողությունների և ձեռքբերումների շարքը, որոնց ես վկա եմ դարձել Չինաստան կատարած իմ յուրաքանչյուր այցի ժամանակ:

Կարծում եմ՝ Ձեր դպրոցի փորձը հնարավոր կլինի օգտագործել նաև իմ նախաձեռնությամբ Հայաստանում կառուցվելիք չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի գործունեության ընթացքում: Մեր չինացի բարեկամների օգնությամբ ստեղծվելիք այդ կրթօջախը կդառնա հայ-չինական համագործակցության կարևոր առհավատչյա:

Վստահ եմ, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր երկու ժողովուրդները բարեկամության և խաղաղության մթնոլորտում զարգացնելու և ամրապնդելու են իրենց կապերն ու համագործակցությունը՝ իրականացնելով ապագայի իրենց տեսլականները»,-գրել է Նախագահ Սարգսյանը:

Ի պատիվ պետական այցով Չինաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի անունից այսօր կտրվի պաշտոնական ճաշ:

Համատեղ հռչակագիր

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության, հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին


2015 թվականի մարտի 24-28-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինի հրավերով պետական այցով Չինաստանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։

Երկու պետությունների ղեկավարները ջերմ, բարեկամական և փոխվստահության մթնոլորտում անցկացրեցին մտքերի հանգամանալից փոխանակում՝ հայ-չինական հարաբերությունների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային քաղաքականության արդիական հարցերի վերաբերյալ։ Ձեռք բերվեց փոխըմբռնում հարցերի լայն շրջանակի շուրջ։

Հայաստանի Հանրապետությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր) բարձր գնահատեցին երկկողմ համագործակցության նկատելի հաջողությունները, որոնք ձեռք են բերվել բոլոր ոլորտներում՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո, եկան այն եզրակացության, որ Հայաստանի և Չինաստանի բարեկամական համագործակցությունը ոչ միայն համապատասխանում է երկու երկրների և ժողովուրդների արմատական և երկարաժամկետ շահերին, այլև նպաստում է երկու երկրների համատեղ զարգացմանն ու բարգավաճմանը՝ ի նպաստ տարածաշրջանային խաղաղության և կայունության։

Ելնելով երկկողմ բարեկամական համագործակցության հետագա զարգացման ընդհանուր ձգտումից, ինչպես նաև գիտակցելով երկու երկրների միջև տարբեր բնագավառներում համագործակցության հետագա խորացման օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ Կողմերը հայտարարում են հետևյալի մասին.

1. Կողմերը այսուհետ ևս կշարունակեն զարգացնել փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխադարձ շահերի հիման վրա ձևավորված հարաբերությունները և, հետևելով 1996 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների հիմունքների մասին» համատեղ կոմյունիկեի և 2004 թվականի սեպտեմբերի 27-ի՝ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համատեղ հռչակագրի դրույթներին, հետևողականորեն իրականացնել երկկողմ համագործակցության ընդլայնման ուղեգիծը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում՝ հայ-չինական հարաբերությունների բարեկամական համագործակցության շարունակական խորացման և զարգացման նպատակով՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

2. Կողմերը համարում են, որ հայ-չինական հարաբերությունների առողջ և կայուն զարգացման քաղաքական հիմքն են կազմում երկու երկրների առանցքային շահերին և մտահոգություններին առնչվող հարցերի շուրջ փոխադարձ համաձայնությունը և աջակցությունը։

Հայկական կողմը հաստատում է մեկ Չինաստանի քաղաքականությանն իր աջակցությունը, հանդես է գալիս որևէ ձևով «Թայվանի անկախության» դեմ, վերահաստատում է, որ Թայվանի հետ որևէ պաշտոնական կապ չի հաստատում, աջակցում է Թայվանյան նեղուցի երկու ափերի միջև հարաբերությունների խաղաղ զարգացմանը, ինչպես նաև երկրի միավորմանն ուղղված՝ Չինաստանի կառավարության բոլոր ջանքերին՝ համարելով, որ Թայվանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անքակտելի մասն է, իսկ թայվանյան հարցը՝ Չինաստանի ներքին գործը։

Չինական կողմը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման օգտին` ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի համաձայն։

Կողմերը կրկին հայտարարում են, որ չեն մասնակցում որևէ միությունների կամ դաշինքների, որոնք ուղղված են Կողմերից որևէ մեկի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության դեմ, չեն ձեռնարկում ցանկացած նման գործողություն, ներառյալ՝ երրորդ կողմի հետ նման պայմանագրերի կնքումը, թույլ չեն տալիս իրենց տարածքում այնպիսի կազմակերպությունների և խմբավորումների ստեղծում, որոնք վնաս են հասցնում մյուս Կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը, ավելին՝ արգելում են դրանց գործունեությունը իրենց տարածքում։

Կողմերը լիովին սատարում են սեփական իրողություններից ելնելով երկու երկրների ժողովուրդներից յուրաքանչյուրի ընտրած զարգացման ճանապարհը, հաստատում են աջակցությունը մյուս Կողմի ջանքերին` ուղղված պետական անկախության, ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության ամրապնդմանը, սոցիալ-քաղաքական կայունության ապահովմանը և ազգային տնտեսության զարգացմանը։

3. Կողմերը միակարծիք են, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում առաջատար դեր է խաղում բարձր մակարդակի կապերի ամրապնդումը, համաձայն են հետագայում ևս ակտիվացնել երկու երկրների ղեկավարների փոխադարձ այցերը, ընդլայնել կառավարությունների, օրենսդիր մարմինների, կուսակցությունների, բանակների և հասարակական միավորումների միջև կապերն ու համագործակցությունը, անցկացնել պետական կառավարման փորձի փոխանակում, ընդլայնել երկկողմ հարաբերությունների խորացմանը նպաստող ուղիներն ու խողովակները։

4. Կողմերը գտնում են, որ առևտրատնտեսական կապերը հայ-չինական հարաբերությունների բարեկամական համագործակցության կարևոր բաղկացուցիչն են, բարձր են գնահատում Առևտրատնտեսական համագործակցության հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի դերը երկու երկրների գործնական համագործակցության խորացման հարցում, պատրաստ են հետագայում այս հանձնաժողովի միջոցով օպտիմալացնել երկու երկրների միջև առևտրի կառուցվածքը, հարստացնել համագործակցության ձևերը և ընդլայնել ուղիները, աստիճանաբար բարելավել առևտրաներդրումային մթնոլորտը, փոխադարձ շահերի և իրավահավասարության հիման վրա միմյանց տրամադրել բարենպաստ պայմաններ` ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիաների և կապիտալի ներմուծման համար։

Չինական կողմը խրախուսում և աջակցում է իր ձեռնարկություններին Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ անելու և ձեռնարկություններ ստեղծելու հարցում՝ իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա և առևտրային օրինաչափություններին համապատասխան և, ելնելով տնտեսական և տեխնիկական նպատակահարմարությունից և հնարավորությունից, կմասնակցի այնպիսի բնագավառներում կառուցմանն ու զարգացմանը, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, տրանսպորտը, էներգետիկան, կապը, առողջապահությունը, ենթակառուցվածքները և այլն, ինչպես նաև հայկական Կողմին հետագա հնարավոր աջակցություն կցուցաբերի ժողովրդի բարեկեցության բարձրացման համար կարևոր նախագծերի իրականացման հարցում։

Հայկական Կողմն իր երախտագիտությունն է հայտնում չինական Կողմին երկար տարիների ընթացքում Հայաստանին տնտեսական և սոցիալական զարգացման հարցում ցուցաբերած արժեքավոր օգնության համար, ողջունում է Հայաստանում չինական ձեռնարկությունների ներդրումների աճը, պատրաստ է չինական ձեռնարկություններին տրամադրել բարենպաստ պայմաններ։

Կողմերը պատրաստ են հանգամանորեն քննարկել ֆինանսական համագործակցության զարգացման հարցը, ներառյալ` ազգային արժույթների փոխադարձ փոխանակումները, գտնել ֆինանսավորման ճկուն և բազմազան մեթոդներ և ֆինանսական աջակցություն տրամադրել համագործակցության կարևոր նախագծերին։

Կողմերը պատրաստ են ակտիվորեն առաջ տանել պրակտիկ փոխանակումն ու համագործակցությունը տարածքային միավորների միջև և աջակցել նահանգների, մարզերի և քաղաքների միջև եղբայրական հարաբերությունների հաստատմանը՝ հաշվի առնելով տեղական արդյունաբերական կառույցները և նրանց առանձնահատկությունները՝ փոխլրացման հիման վրա։

Կողմերը նշեցին, որ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համատեղ ստեղծման նախաձեռնությունը նոր պատմական հնարավորություններ է ընձեռում երկու երկրների բազմակողմ համագործակցության համար։ Կողմերն ակտիվորեն կաշխատեն արդեն կնքված համաձայնագրերի իրականացման ուղղությամբ, համատեղ ջանքերով առաջ կտանեն Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախագիծը՝ երկկողմ համագործակցության նոր լայն հեռանկարներ բացելով։

5. Կողմերն ընդգծեցին կրթության, մշակույթի, գիտության և տեխնիկայի, շրջակա միջավայրի պահպանման, ԶԼՄ-ների, սպորտի, զբոսաշրջության և այլ բնագավառներում երկու երկրների համագործակցությունը հետագայում ևս ընդլայնելու և կատարելագործելու անհրաժեշտությունը։ Կողմերը մանրամասնորեն կկատարեն կնքված համաձայնագրերը, կընդլայնեն գիտահետազոտական հաստատությունների, ԶԼՄ-ների, հասարակական միավորումների, գեղարվեստական խմբերի և երիտասարդական կազմակերպությունների միջև բարեկամական կապերն ու համագործակցությունը` երկու ժողովուրդների միջև փոխըմբռնում ն ու բարեկամությունը շարունակաբար խորացնելու և երկու երկրների սերնդեսերունդ փոխանցվող բարեկամությունն ամրապնդելու նպատակով։

Կողմերը պատրաստ են քննարկել ուսուցման և միմյանց լեզուների դասավանդման համատեղ կազմակերպման հարցը, աջակցել Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտների զարգացմանը:

Կողմերը կշարունակեն ընդլայնել ուսանողների փոխանակումը։ Չինական Կողմը պատրաստ է շարունակել պետական կրթաթոշակներ տրամադրել Չինաստանում սովորող հայ ուսանողներին, աջակցել հայկական Կողմին բոլոր բնագավառներում մասնագիտացված կադրերի պատրաստման հարցում։

Կողմերը դրականորեն կքննարկեն երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև առաջիկա 5 տարիների համագործակցության ծրագրի կնքման հարցը, փոխադարձ աջակցություն կցուցաբերեն այնպիսի խոշոր միջոցառումների նախապատրաստման և անցկացման հարցում, ինչպիսիք են Հայաստանում չինական մշակույթի և Չինաստանում հայկական մշակույթի օրերը։

Կողմերը դրականորեն են տրամադրված քաղաքացիական ավիացիայի ոլորտում համագործակցության իրականացման խնդրում, պատրաստ են համապատասխան ժամանակահատվածում անցկացնել բանակցություններ այդ հարցերի շուրջ, տարբեր ձևաչափերով խրախուսել համագործակցությունը ավիափոխադրումների համար պատասխանատու ձեռնարկությունների և գերատեսչությունների միջև՝ երկու երկրների ժողովուրդների բազմակողմանի կապերի հետագա ընդլայնման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։

6. Կողմերը, հիմնվելով միջազգային իրավունքի, երկկողմ պայմանագրերի և ազգային օրենսդրությունների վրա, արդյունավետ միջոցներ են ձեռնարկում քաղաքացիների փոխադարձ ուղևորությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, միմյանց տարածքում գտնվող քաղաքացիների և իրավաբանական անձանց օրինական իրավունքներն ու շահերը ապահովելու համար:

7. Կողմերն ընդունում և հարգում են մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքները, հանդես են գալիս հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա՝ երկխոսության և համագործակցության միջոցով տարբեր երկրների միջև տարաձայնությունների կարգավորման օգտին, գտնում են, որ մարդու իրավունքների պաշտպանությունը միջազգային մակարդակով պետք է հաստատապես հիմնվի բոլոր երկրների ինքնիշխանության հարգանքի, ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա և հանդես են գալիս մարդու իրավունքներին վերաբերող հարցերում երկակի ստանդարտների կիրառման և դրանց քաղաքականացման դեմ: Կողմերը դեմ են մարդու իրավունքների պաշտպանության քողի ներքո այլ երկրների ներքին գործերին միջամտությանը և ամրապնդելու են մարդու իրավունքների ոլորտում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով կապերն ու համագործակցությունը։

8. Կողմերը նշեցին, որ տարբեր ձևերով և դրսևորումներով ահաբեկչության աճող վտանգները լուրջ մարտահրավեր են ինքնիշխան պետությունների անվտանգության ու սոցիալ-քաղաքական կայունության համար, հետևաբար՝ անվտանգությանն ու կայունությանը ողջ աշխարհում։

Կողմերը միահամուռ դատապարտում և հաստատապես հանդես են գալիս ահաբեկչության դեմ՝ ցանկացած ձևերով և դրսևորումներով, պատրաստ են հետագայում ակտիվացնել ՄԱԿ-ի Կանոնադրության և համապատասխան միջազգային հակաահաբեկչական փաստաթղթերի շրջանակներում երկու երկրների իրավապահ, անվտանգության և պաշտպանության մարմինների միջև կապերն ու համագործակցությունը, համատեղ պայքարել ահաբեկչության, փողերի լվացման, թմրանյութերի անօրինական շրջանառության և անդրազգային կազմակերպված հանցավորության այլ ձևերի դեմ։

Կողմերը պատրաստ են շարունակել երկկողմ և բազմակողմ համագործակցությունը անվտանգության և իրավակարգի, իրավական օգնության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման ոլորտներում։

Կողմերը պատրաստ են համապատասխան ձևով շարունակել պրակտիկ փոխգործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռազմական պատվիրակությունների փոխայցելությունները, զինվորական կադրերի պատրաստումը, ռազմական օգնության ցուցաբերումը և այլն։

9. Կողմերն ընդգծեցին, որ ընթացիկ տարում նշվում է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 70-ամյակը, ինչպես նաև լրանում է ՄԱԿ-ի հիմնադրման 70 տարին: Կողմերը, որպես հաղթող երկրներ, վճռականորեն դատապարտում և հակազդում են Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության աղավաղման, նացիզմի, միլիտարիզմի և նրանց մեղսակիցների քարոզչության ցանկացած փորձերին և գործողություններին: Երկու պետություններն ու ժողովուրդները լի են վճռականությամբ անելու իրենցից կախված ամեն ինչ` միջազգային հանրության, խաղաղասեր երկրների և ժողովուրդների հետ համատեղ շարունակելու գործադրել բոլոր ջանքերը` պահպանելու աշխարհակարգը, որի կորիզը կազմում է ՄԱԿ-ը` թույլ չտալով նոր պատերազմներ և հակամարտություններ: Կողմերը մեծ նշանակություն են տալիս մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին, նշում են դրանց ժխտման անընդունելիությունը՝ հանդես գալով դրանց դատապարտման և պատմական ճշմարտության պահպանման օգտին:

10. Կողմերը հետագայում ևս կակտիվացնեն երկխոսությունն ու փոխգործակցությունը Միավորված ազգերի կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների և կառույցների շրջանակներում, կպահպանեն սերտ կապերը և համակարգումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերով` երկու երկրների զարգացման համար բարենպաստ միջազգային պայմաններ ստեղծելու նպատակով:

Կողմերը նշում են, որ ՄԱԿ-ը կենտրոնական դեր է կատարում երկրագնդի վրա խաղաղության պահպանման, համատեղ զարգացման աջակցության և միջազգային համագործակցության հարցերում: Կողմերը հանդես են գալիս ՄԱԿ-ի և նրա Անվտանգության խորհրդի անհրաժեշտ, ռացիոնալ և անդամ պետությունների կողմից համաձայնեցված բարեփոխումների օգտին` ՄԱԿ-ի Կանոնադրությամբ իր վրա դրված պարտականություններն ավելի արդյունավետ կատարելու նպատակով:

Կողմերը միակարծիք են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը պետք է իրականացվի առավելագույն կոնսենսուսի հիման վրա: Անհրաժեշտ է քննարկել զարգացող, ինչպես նաև միջին և փոքր պետությունների ներկայացուցչության և ձայնի իրավունքի ավելացման հնարավորությունը, նրանց՝ հերթականությամբ Անվտանգության խորհուրդ մտնելու, որոշումների ընդունմանը մասնակցելու և ավելի կարևոր դեր խաղալու ավելի շատ հնարավորությունների տրամադրումը: Բոլոր շահագրգիռ կողմերը պետք է շարունակեն խորհրդակցությունները և ձգտեն հասնել բոլոր կողմերի շահերը և մտահոգությունները հաշվի առնող համալիր որոշման:

11. Կողմերը համարում են, որ կայացած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ստորագրված փաստաթղթերը նոր թափ կհաղորդեն հայ-չինական բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացմանը և խորացմանը, կծառայեն երկու երկրների ավանդական բարեկամության ամրապնդմանը, ինչպես նաև կնպաստեն երկու երկրների ժողովուրդների համատեղ զարգացմանը և բարգավաճմանը:

12. Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին պետական այց կատարել Հայաստան իրեն հարմար ժամկետներում: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինն ընդունեց հրավերը երախտագիտությամբ և հաճույքով: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:01 «Վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատո՞ւմն է». ընդդիմադիրները փակ հանդիպման են հրավիրում դեսպաններին Այսօր, 12:58 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին Այսօր, 12:53 Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, հակառակ դեպքում՝ այն կլինի անիմաստ կառույց. Փաշինյանը «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծից գոհ էր Այսօր, 12:50 LIVE. Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը Այսօր, 12:42 Արգելվել է Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև այլընտրանքային՝ Աճարկուտ-Կիրանց ճանապարհով Այսօր, 12:32 Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական Այսօր, 12:26 Գերմանիայի համալսարանում ուսանողները ձեռքերն օճառելու ժամանակ ծորակը փակում են, իսկ մեզ մոտ մինչև չխշշա, չենք լվացվի. սա մենթալիտետի հարց է. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:20 Աստված ձեզ կպատժի ու ոչ մի Սրբազան չի փրկելու. ՔՊ-ականն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ) Այսօր, 12:16 «Հեռացնե՛լ Նիկոլին». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց Այսօր, 12:11 Տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ Այսօր, 12:07 Գյուղից գյուղ գնալու համար պետք է անձնագիր ունենալ (Տեսանյութ) Այսօր, 12:05 Կոմիտասի անվան ազգային քառյակը համերգներով հանդես է գալու Իտալիայում Այսօր, 12:03 Շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է տնտեսությունը. մեր տնտեսվարողները սկսում են ստարտով, բայց հենց թռնելու պահը գալիս է՝ արգելակները միացնում են. Փաշինյան Այսօր, 11:56 Կառավարությունը բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին կաջակցի բարձրագույն կրթություն ստանալ կամ ատեստավորվել Այսօր, 11:49 Ես զարմացա, երբ իմացա, որ մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան Այսօր, 11:39 Ա՛յ, որ սենց կազմակերպված պահեիք՝ թուրքը մեր սահմանը չէր մտնի, միայն կազմակերպված հանձնում եք. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (Տեսանյութ) Այսօր, 11:36 Երեկ մի ահասարսուռ վերնագիր կարդացի՝ «Վազգեն Մանուկյանը գտնվում է Կիրանցում». վախեցա. ՔՊ-ական (Տեսանյութ) Այսօր, 11:30 Կեղտոտ գործակալների մի խումբ օրը 3 անգամ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող, չհամաձայնող մարդկանց ու հոգևորականներին. Մարուքյան Այսօր, 11:24 Երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների Այսօր, 11:22 «Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում». տավուշցի ՔՊ-ականը՝ կիրանցեցիների կողքին կանգնած մարդկանց (Տեսանյութ) Այսօր, 11:17 Ոստիկանությունից հերքում են, որ բերման ենթարկելիս կիրանցեցիներին ծեծի են ենթարկել Այսօր, 11:11 Նաիրա Հովսեփյանն ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Այսօր, 11:10 Իմ կազմվածքը որոշակիորեն փոխվել է. Վահագն Ալեքսանյան (Տեսանյութ) Այսօր, 11:05 Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան Այսօր, 11:02 Ոստիկանները փակել են ճանապարհը և Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին Այսօր, 10:51 Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է Այսօր, 10:49 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը Այսօր, 10:44 ՔՊ-ական պատգամավորներն ԱՄՆ-ում են Այսօր, 10:41 Տասը հոգով մի մարդուն խփելով բերում, հասցնում են ոստիկանություն. կիրանցեցին մանրամասներ է պատմում (Տեսանյութ) Այսօր, 10:38 Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն. Չալաբյան Այսօր, 10:34 Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ՀՀ բոլոր մարզերում շարունակել անհնազանդության խաղաղ գործողությունները. Հայտարարություն Այսօր, 10:31 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին Այսօր, 10:25 Դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել Այսօր, 10:13 Բերման ենթարկված բոլոր կիրանցիներին ազատ արձակեցին (Տեսանյութ) Այսօր, 10:08 Կան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանում սեփական տները, գյուղը, երկիրը պաշտպանող անձանց նկատմամբ ուժ կիրառելիս. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:03 «Հրապարակ»․ Բագրատ սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին Այսօր, 10:01 «Փաստ»․ Արման Թաթոյանը հստակ որոշում ունի Այսօր, 09:58 «Հրապարակ»․ ԱԱԾ-ում քննարկումներ են սկսվել կառույցի հնարավոր լուծարման մասին․ պահանջն Արեւմուտքի կողմից Այսօր, 09:56 «Հրապարակ»․ Լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը․ ՀՀ իշխանության հետ այլեւս ոչ ոք հույս չի կապում Այսօր, 09:53 «Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը Այսօր, 09:50 Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան Այսօր, 09:42 ՊՆ-ն Կիրանցի և Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում Այսօր, 09:37 Կիրանցեցի կանայք արտասվում են, ոստիկանները` ծիծաղում (Տեսանյութ) Այսօր, 08:21 Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել Այսօր, 08:11 Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա. Գառնիկ Դանիելյան 01/05/2024 23:14 «Եթե երևալու խնդիրն է, կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել»․ Փաշինյանը՝ գյուղերի դիտարկվող տարածքների անվտանգությունն ապահովելու մասին 01/05/2024 22:47 Ըստ Փաշինյանի՝ երաշխիքը, որ Ադրբեջանը նոր տարածքային պահանջներ չի ներկայացնի Հայաստանին, «մեր դիրքերի լեգիտիմությունն է» 01/05/2024 22:29 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդև 01/05/2024 22:12 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանն են 01/05/2024 21:59 Բելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններին 01/05/2024 21:45 Վահանաձև գեղձի վրա ազդող աուտոիմուն խանգարում․ Պատճառները 01/05/2024 21:33 Տիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներին 01/05/2024 21:21 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Պիտի զրոյական կետը չեղարկենք․ Մետաքսե Հակոբյան 01/05/2024 21:07 «Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ վաստակել»․ Բագրատ Սրբազանը՝ իր մասին կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու նպատակների մասին (Տեսանյութ) 01/05/2024 20:53 «Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունի, ինչ կիրանցիները»․ Իշխան Գևորգյանն սկսել է նստացույցը 01/05/2024 20:25 Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը 01/05/2024 20:08 Ճապոնիան ցանկանում է Ֆրանսիայի հետ անվտանգության նոր համաձայնագիր կնքել 01/05/2024 19:50 Ինչպիսի՞ն կարող է լինել Կիրանցի ապագան՝ «սահմանազատումից» հետո․ Կիրանցում կարծում են՝ ոչ միայն ապագա, այլ նաև գյուղը կարող է չլինել 01/05/2024 19:32 Շահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ «սահմանազատման» հետևանքով գյուղից տներ են անցնելու Ադրբեջանին, կամուրջն էլ՝ հետը 01/05/2024 19:14 Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից․ 60 տոկոսանոց վստահեցում է ստացել (Տեսանյութ) 01/05/2024 18:59 Պայքար՝ հանուն Տավուշի ու Հայաստանի լինելիության․ Օր 13-րդ․ Լուսանկարներ 01/05/2024 18:46 ՊՆ-ից պնդում են՝ Կոթիում դիրքեր չեն հանձնել 01/05/2024 18:29 Մեդվեդևը Հիտլերի նկարը փոխարինել է Զելենսկու նկարով և մայիսի 1-ի առթիվ շնորհավորել ռուսաստանցիներին 01/05/2024 18:14 Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին 01/05/2024 18:02 «Չեմ ուզում տեսնել Հայաստանի Հանրապետությունը էլ ավելի ստորացված»․ 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց 01/05/2024 17:54 Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը 01/05/2024 17:40 Հրդեհ Ջրառատում․ Այրվածքներ ստացած քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել 01/05/2024 17:26 Սևբերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին (Տեսանյութ) 01/05/2024 17:14 Սյունիքում սինդրիկ հավաքելու գնացած 14-ամյա տղան վնասվածքներ է ստացել՝ կասկածելի պայթյունի հետևանքով 01/05/2024 17:02 Էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բացեն ճանապարհը․ Բնակիչները հաստատակամ են, չեն քանդելու վրանները․ Գառնիկ Դանիելյան 01/05/2024 16:48 «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում՝ Բագրատ Սրբազանի կողքին են Մասիսից պատերազմ մեկնած և հայրենիքի համար կյանքը զոհած զինվորների մայրերը (Տեսանյութ) 01/05/2024 16:36 Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան 01/05/2024 16:24 Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան 01/05/2024 16:05 Ապագա կա´․ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյան 01/05/2024 15:58 ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել են ՀՀ ՊՆ և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի ամենամյա քննարկումները 01/05/2024 15:38 Լոռու մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի 01/05/2024 15:18 Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ 01/05/2024 14:58 Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս. Սուրենյան 01/05/2024 14:41 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում կա. Փաստաբաններ 01/05/2024 14:32 36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է 01/05/2024 14:21 Ոստիկանները խոչընդոտել են ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը. իշխանության հանձնարարությունն է. Պատգամավոր 01/05/2024 14:04 Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց 01/05/2024 13:47 Այս պայքարը ողջ հայության և Հայաստանի հարցն է, և այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ 01/05/2024 13:35 Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. իշխանության գալու համար պատրաստվում են հերթական ընտրություններին 01/05/2024 13:32 Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է. արմատական բարեփոխումների խիստ կարիք ունենք. Սուրեն Պարսյան 01/05/2024 13:23 Տոկաևը ողջունել է Ղազախստանում բանակցություններ անցկացնելու Երևանի ու Բաքվի համաձայնությունը 01/05/2024 13:15 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հերքում ու ներողություն է պահանջում ՔՊ-ական երիտասարդից, ով սուտ լուր է տարածել Բագրատ Սրբազանի մասին 01/05/2024 13:11 Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար. Ռուբեն Կարապետյան 01/05/2024 13:02 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ 01/05/2024 12:55 Հայաստանում շարունակում է խնդրահարույց մնալ աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը. ՄԻՊ 01/05/2024 12:44 Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթի հիման վրա. Ալիև 01/05/2024 12:35 ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է 01/05/2024 12:28 Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 63 մարդ է բերման ենթարկվել 01/05/2024 12:23 Բոլորը իրար հարցնում են` ի՞նչ է լինելու, ու՞ր կտանի շարժումը. այս իշխանության հակաթույնը ներքին հաշտությունն է. Վահե Հովհաննիսյան 01/05/2024 12:10 Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը 01/05/2024 12:05 Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) 01/05/2024 11:44 Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Արսեն Բաբայան 01/05/2024 11:23 Բարեփոխումները շարունակվում են. Սոցապնախարար 01/05/2024 10:59 «Իրանց իշխանության օրոք մենք երեխա տվեցինք, տարան, կերան». Ազատում զոհված զինծառայողների ծնողները ժամանակ տվեցին կառավարությանը (Տեսանյութ) 01/05/2024 10:36 ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է

Տվյալ բաժնի վերջին նյութերը