25/03/2015 12:01
IFC-ը և ՀՀ կառավարությունը միավորվում են՝ ներդրումներ խթանելու նպատակով
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի միջև տորագրվել է պայմանագիր, որի համաձայն նախատեսվում է կողմերի համագործակցությունը ներդրումային քաղաքականության բարելավման և ստուգումների համակարգի բարեփոխման ոլորտներում: Այս մասին տեղեկացնում է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակից:
Ծրագիրը նպատակ ունի խթանել ներդրումները, նպաստել գործարար ծախսերի նվազեցմանը, մասնավոր հատվածի աճին և աշխատատեղերի ստեղծմանը: