09/04/2015 12:29
Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու գործով նիստը նշանակված է ապրիլի 17-ին
Ապրիլի 17-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ նշանակված է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարելու գործով դատական նիստը։ Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ 41-ամյա Արշակ Սվազյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 11.12.2014թ. ժամը 20:00-ի սահմաններում Երևան քաղաքի Սոսեի փողոցի շքամուտքում բռունցքով հարվածել է Արամ Մանուկյանի դեմքին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 Հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: